
«Սրբազան Պայքարի» գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է, գլխի շրջանում ցավեր է ունեցել: Ժամանել է շտապօգնության ծառայությունը և առաջարկել Արշակյանին տեղափոխել հիվանդանոց, սակայն Արշակյանի ընտանիքը պրոբացիոն ծառայության հետ հեռախոսակապ հաստատել այդպես էլ չի կարողացել: Ընդմիջումից հետո Արշակյանը ներկայացել է դատարան: Առողջական վիճակով պայմանավորված՝ դատարանն ավելի վաղ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխարիներ էր տնային կալանքով:
2025-10-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
   
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
          