Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում Սուրբ Պատարագ է մատուցվել, որին ներկա են եղել թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ։ Պատարագից հետո տեղի է ունեցել քահանաների պարգևաբաշխություն։ Ավագ քահանայության պատվի են արժանացել Մայր Աթոռից՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից՝ Տեր Դանիել քահանա Գարաճյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք է շնորհվել 30, իսկ քահանայական լանջախաչ կրելու իրավունք՝ 13 քահանա հայրերի:

 
2026-02-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ