
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանական թիմը հրապարակված տեսանյութերն ուղարկել է միջազգային փորձաքննությունների, որոնց բոլորի արդյունքները գրեթե նույնն են՝ տեսանյութերը ենթարկվել են մշակման, ձայնը, պատկերը իրար չեն համապատասխանում: Ըստ նրա՝ տեսանյութերը կեղծ են, դրանցում երևացող անձանց նույնականացում հնարավոր չէ կատարել: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անազատության մեջ է դեկտեմբերի 4-ից: Նրան մեղադրում են մի հոդվածով, որը վերաբերում է թմրամիջոցներ իրացնելուն, ինչը պաշտպանության կողմը անհեթեթություն է որակել։
2026-02-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ