
Սրբազան պայքարի գործով դատական նիստին պաշտպանական կողմը արձանագրել է, որ գաղտնալսված խոսակցություններում պայքարի անդամները զրուցում են խաղաղ ակցիաների կազմակերպման մասին։ Հովհաննես Խուդոյանը ընգծել է, որ պայքարի անդամները քննարկում են, որ հարցը պետք է խորհրդարանում քաղաքական լուծում ստանա։ Պաշտպանական թիմը հայտարարել է, որ պատրաստվում են միջնորդել հետազոտելու Քննչական կոմիտեի հրապարակված ձայնագրությունները՝ հիմնավորելու կեղծ տեղեկություններ տարածելու և պայքարի անդամներին վարկաբեկելու նպատակը։
2026-03-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ