Վազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Թադեոս Վարդանյանն իր հոգևոր ուղին ընտրել է որպես երախտագիտություն Աստծուց ստացած նկարչական շնորհի: Դպրանոցի տեսչական կազմի աջակցությամբ բացված հատուկ արվեստանոցում երիտասարդը նախկին աշխարհիկ բնապատկերներից ու դիմանկարներից անցում է կատարել կանոնիկ սրբանկարչության բարդ աշխարհ։ Այսօր Թադեոսը շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում է «Քրիստոս Ամենակալ» մեծադիր սրբապատկերի վրա՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր սրբանկար «պատուհան է դեպի Աստված»:

 
2026-07-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ