Alt

Մայր Աթոռը պարզաբանում է իսլամացած հայերի մկտրության խնդիրը

Այս օրերին հայաստանյան մամուլը լի է հրապարակումներով՝  Հայ առաքելական եկեղեցին հրաժարվել է մկրտել Արևմտյան Հայաստանից եկած հայերին» վերտառությամբ: Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան ժամանած իսլամացած երեք հայեր ցանկացել են մկրտվել Հայ առաքելական եկեղեցում և, իրենց խոսքով, հոգևորականներից մերժում են ստացել: Մամլո ասուլիսի ժամանակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը ներկայացրեց միջադեպի մանրամասները և պարզաբանումներ տվեց:

2015-08-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ