Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և ՀԲԸՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ սարքավորումներով համալրված արհեստանոցը հնարավորություն կտա ընդլայնել թանգարանային հավաքածուների ցուցադրությունը և անխաթար պահպանել հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

 
2026-10-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ