Հոկտեմբերի 4-ին նշվեց Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձը, որի առթիվ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ սրբավայր էր բերվել Սուրբ Մերկեռիոս Զորավարի մասունքը։ Տոնական Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը, ով իր քարոզում կարևորեց աներեր հավատքի և մայր եկեղեցուն հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

 
2026-10-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ