Հոկտեմբերի 27-ին Փարիզի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Արարատ» հայկական ժողովրդական պարի համույթն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վեհարանի հարկի տակ ընդունելության արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Հանդիպման ընթացքում համույթի անդամները շնորհավորեցին Նորին Սրբությանը գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ, իսկ Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունը փոխանցեց երիտասարդներին՝ հրավիրելով մասնակցելու Սփյուռքի երիտասարդների համար կազմակերպվող հայագիտական դասընթացներին և անխզելի պահելու կապը Մայր Աթոռի հետ։

2026-10-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ