
Նոյեմբերի 3-ին Աշտարակի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլատրելով Սրբազան հորն արդեն գտնվել առաջնորդարանի իր աշխատասենյակում, իսկ հաջորդ դռնբաց նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, որոշվեց որպես վկա հրավիրել նախկինում հարցաքննված թեմի երեք քահանայի։
2026-11-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ