Նոյեմբերի 3-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ սկսվեց թեմի քահանաների եռօրյա տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր, կրթական և սոցիալական ոլորտներում իրականացվելիք ծրագրերը։ Ժողովի հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմի հոգևորականները Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ կատարեցին Հայրապետական մաղթանք։

 
2026-11-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ