
Նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվել է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը քննել է Լիդիա Մանթաշյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցների փոփոխության հարցերը: Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է Լիդիա Մանթաշյանի նկատմամբ վարչական հսկողությունն իրականացնել առանց էլեկտրոնային սարքի և վերացրել է ժամային սահմանափակումները, իսկ Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է մինչև փետրվարի 8-ը։ Վահագն Չախալյանի պաշտպանների բացակայությամբ պայմանավորված՝ նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 12-ը:
2026-11-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ