Alt

Մայր Աթոռում բացվեց Ռուբեն Սևակի թանգարանը

Հայ մեծանուն գրող, բանաստեղծ Ռուբեն Սևակի թանգարանի համար ընտրվել է պատմական Ղազարապատ շենքը, որը ծառայում էր որպես միաբանական սեղանատուն: Թանգարանի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարներ, Մայր Աթոռի միաբաններ, կրթության և մշակույթի գործիչներ:
Այսօր մենք ոճրագործությանը պատասխանում ենք մեր ժողովրդի ազնիվ զավակի ու նահատակի հիշատակը հավերժացնելով, կործանմանը պատասխանում ենք կառուցումով, ավերմանը` վերաշինությամբ, մահվանը` կյանքով: Չարին բարիով պատասխանելու քրիստոնեական այս ոգին դարձել է մեր ժողովրդի նկարագիրն ու էությունը, որը միշտ զորացնելու է մեզ»,-իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Թանգարան հիմնելու առաջարկը գրողի եղբորորդու` Հովհաննես Չիլինգիրյանինն է եղել: Թանգարանի բացման օրը բարերարը պարգևատրվեց Հայ եկեղեցու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձր շքանշանով:

2013-09-11
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ