Alt

«Բարի երազս` ձեզ, սիրելիներ» և «Արարատ» գրքերի շնորհանդեսը

Էդիտ Պրինտը» հրատարակել է նկարիչ Շմավոն Շմավոնյանի Արարատ» գիրք-ալբոմը և Պարույր Սևակին նվիրված հանրագիտակը:

Պարույր Սևակ. Բարի երազս՝ ձեզ, սիրելիներ» գունազարդ գրական ուղեցույց- հանրագիտակում ներկայացվում է Սևակ բանաստեղծի մարդկային ու ստեղծագործական նկարագիրը, գրական կենսափորձն ու կտրած ճանապարհը, խոհերն ու մտորումները, գրչակից եղբայրների ու մտերիմների ջերմ խոսքերը: 360 էջանոց մեծածավալ հանրագիտակը Յուրի Պետրոսյանը հավաքագրել է 2 տարում:

Շմավոն Շմավոնյանի Արարատ» եռալեզու գիրք-ալբոմի յուրաքանչյուր ստեղծագործության, քառատողի հիմքում Արարատն է, հեղինակները հայտնի հայ և օտարազգի գրողներ են: Բիբլիական լեռանը նվիրված տողերը զուգորդվում են Շմավոն Շմավոնյանի կտավներով: Շուրջ 10 տարի՝ տարբեր եղանակների ու տարբեր վայրերից, նկարիչը պատկերել է Արարատի բարձունքները:

2013-10-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ