Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ բացվեց նոր ձեռագրասրահ, որը բարերարներ Կառլ և Էմմա Սողոյանների նվիրատվությունն է Մայր Աթոռին: Բացման հանդիսությանը ներկա էր Էմմա Սողոյանը:
Մայր աթոռում պահվող ձեռագրահավաքածուն շուրջ 1000 կտորից է բաղկացած: Այստեղ է նաև հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը: Ցուցասրահները ջերմակայուն են և ապահովված մագաղաթի և թղթի պահպանության համար անհրաժեշտ պայմաններով:
Ձեռագրասրահի բացման ժամանակ մեր եկեղեցու բարձր պարգևով` Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանով հիսնամյա ծառայության համար պարգևատրվեց նաև Բրազիլիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը:
2015-12-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ