Սաղմոսավանում կառուցվելիք հայորդյաց տան հիմնարկեքը կատարեց Արագածոտնի թեմի առաջնորդը

Սաղմոսավանքից քիչ հեռու, Արա լեռան փեշին շուտով կկառուցվի Սաղմոսավանի հայորդյաց տունը: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կատարեց հիմնարկեքի արարողություն: Շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ ուսումնական տարվա սկզբին: Կառուցումը հովանավորել են ֆրանսահայ գործարար Լևոն Քյաբաբչյանը և «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2016-09-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ