Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
28 |
29 |
30 |
1 |
3 |
4 |
|
|
|
|
|
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել տասնհինգ հայ գերիներին վերադարձնելու ջանքերի և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։ Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ իրենք կնպաստեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և գերիների ազատ արձակմանը։ Միխեիլ...
«Հովնանյան» վարժարանը գործում է Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում։ Մոտ 140 աշակերտ ունի։ Գործում է 1976թ-ից և նահանգում միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Ամերիկյան դպրոցական ծրագրից բացի՝ աշակերտները սովորում են հայերեն, հայոց պատմություն, ծանոթանում հայկական մշակույթին: Ավարտական դասարանի սաներն...
Վերաբացման և վերաօծման արարողությանը Սահակ պատրիարքի գլխավորությամբ հոգեւորականները եկեղեցու մուտքի առջև կատարել են դռնբացեքի կարգ: Նավակատիքի աղոթքներից հետո Սահակ սրբազանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու ավագ սեղանը: Մկրտության ավազանը, բեմը և Սուրբ Աստվածածնի մատուռի սեղանը օծել է Արամ...
Ընտանիքներում սոցիալա-հոգեբանական խնդիրները շատ հաճախ լուծվում են քահանաների մասնակցությամբ: ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ավելի քան 85 հոգևորական և սոցիալական աշխատող է վերապատրաստել, որոնք ներկայացրել են ընտանիքներում հանդիպող հիմնական խնդիրներն ու դրանք լուծելու իրենց փորձը։ Ըստ...
Հայաստանում Հայերեն, անգլերեն, թուրքերեն եռալեզու պատկերագիրքը ներկայացրել են գրադարանային շաբաթվա սկզբին, ԳԱ հիմնարար գիտական գրադարանում: Նկարիչը պատկերել է Պոլսի քաղաքային միջավայրն ու մշակույթը, որտեղ համերաշխորեն ապրում են հինն ու նորը, արևելքն ու արևմուտքը՝ կենսունակ ու ինքնատիպ...
Ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ են: Դիմորդները գրավոր քննություն են կհանձնեն Հայոց լեզվից, և բանավոր՝ Հայոց պատմություն և հայ գրականություն առարկաներից: Հարցազրույցով...
|
|
|
6 |
7 |
8 |
10 |
11 |
||
[field_telecast_image]
![]() |
|
|
|
Վեհափառ Հայրապետը կոչ է արել ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման աննկուն մնալ հոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով։ Նա նկատել է, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ,...
Վեհափառ հայրապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աղոթել է ոչ միայն ընկածների հոգիների, այլև Բաքվում պահվող հայ գերիների համար: Մինչեւ այդ՝ Ամենայն հայոց Կաթողիկոսը սուրբ Էջմիածնի միաբանների, Մայր Աթոռի լուսարարապետի, զինված ուժերի հոգևոր առաջնորդի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի...
Ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը վարպետի մահից հետո՝ 2021 թվականին, ավարտին է հասցրել նրա ուսանողուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանը: .- «Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմը մասնակցել է Մենշովի անվան «Պոբեդիլի վմեստե» վավերագրական ֆիլմերի...
Պիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29 ամյա անիշխանության շրջանը: Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը: Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի: Ըստ հեղինակի՝ Տրդատ արքան գործող անձ չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում ժողովուրդը...
|
|
|
[field_telecast_image]
![]() |
||||||
Կիրակի՝ Պատարագի ավարտին, Միքայել Լորիս-Մելիքովի շիրիմի մոտ կատարվել է հոգեհանգստի կարգ։ Նրա հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել թեմի Հայարտուն կենտրոնում։ Ցուցադրվել է Լորիս-Մելիքովի կյանքի և գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Հայ ժողովրդի համար այս բարդ շրջանում հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության ապացույցն է։ Հայոց Հայրապետը արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայորդիներ...
Մայրավանք, մոմավառության սրահ, վերականգնում, Մայր Տաճար, որմնանկարներ, գրանիտե սալեր, հենապատեր, աստիճաններ, թեքուղիներ, կոմունիկացիաներ, ջեռուցում, օդափոխություն, լուսավորություն, պատմական վերականգնում, հայ ճարտարապետություն, մշակութային ժառանգություն
|
||||||
13 |
14 |
15 |
17 |
18 |
||
Վանական համալիրը միջնադարյան պատմամշակութային հուշարձան է և վերականգնման ամբողջ ընթացքը՝ նախագծումից սկսած, կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի գործակցությամբ: Վանքը տուժել է երկրաշարժերից և սողանքներից: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրահեռացման հարցը։ Երեք...
Թորոս Թադեւոսյանի զավակները Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության՝ հայ որբերին նվիրված հատվածում միանման հագնված երեխաների խմբանկարներում փորձել են իրենց հորը գտնել: Ցեղասպանությունից փրկված հարյուրավոր հայ երեխաների հետ Թորոս Թադեւոսյանը հայտնվել է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա...
Ուխտագնացները Հովհաննավանքում մասնակցել են Սուրբ պատարագի եւ Ավետարանի օրհնությունն ստացել։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը պահվում է Կարապետյանների ընտանիքում: Արդեն 5 տարի է այս օրը ընտանիքի անդամները բերում են Սուրբ Հովհաննավանք՝ Ավետարանից բխող օրհնությանը բաժին դարձնելով...
Ամենայն հայոց Կաթողիկոսը կարևոր է համարել միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և...
Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Հռոմի Պապը ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդի Կաթոլիկ Եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանը։ Ամենայն հայոց Կաթողիկոսը նկատել է, որ երկու եկեղեցիների միջեւ...
1686 թվականին կառուցված եկեղեցին Համո Սահյանի ամենասիրելի ուխտավայրն է եղել, հաճախ է ծննդավայր եկած հյուրերին անձամբ ուղեկցել սրբավայր: Բնակիչների պնդմամբ՝ եկեղեցու հարևանության «կծու ջուր» կոչվող աղբյուրը մեծ զորություն ունի: Այն բխում է եկեղեցու տակից: Եկեղեցին վերաօծել է Սյունյաց թեմի առաջնորդ...
|
|
|
|
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետազոտական վարժարանի 2025 թվականի շրջանավարտները ավագ դպրոցին հրաժեշտ տալուց առաջ մասնակցել են տարեվերջյան ուսումնական ժամերգության: Սուրբ Երրորդություն եկեղեղեցում նրանք հոգևոր երգեր ու շարականներ են երգել: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուրաքանչյուր ուրբաթ...
Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի ավելի քան 40 տարվա գործունեության ընթացքում հարյուրավոր պատանիներ են մարզվել։ Հարյուրից ավելի երեխա է սովորում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող Նորքի Հայորդյաց տան կրկեսային դպրոցում: Դպրոցը պարբերաբար մասնակցում է տեղական և միջազգային...
Մասյացոտնի թեմի Դաշտավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում տնօրհնեքի կարգ է կատարել: Տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել։ Առաջին դարից առաքյալները Ծննդյան ու Հրաշափառ Հարության Բարի լուրն ավետելու և...
Եկեղեցին շուրջ երկու տասնամյակ առաջ վերաօծվել է Սուրբ Խաչի երևման տոնին, օրը հռչակվել է՝ որպես սրբավայրի ուխտի օր: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 18:00-ը: Տոնական Պատարագի սկիզբը ժամը 10-ին...
Թեմի հոգևորականները քննարկել են անցնող տարվա ձեռքբերումները, ծխական կյանքի դժվարություններն ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները։ Համաժողովն ավարտվել է Սուրբ Պատարագով՝ նորաօծ Սուրբ Հրեշտակապետաց՝ Սուրբ Գաբրիել և Սուրբ Միքայել եկեղեցում: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ ժողովի օրակարգի մաս է...
Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրվա առիթով Մաշտոցյան Մատենադարանից եկեղեցի է տեղափոխվել Զորավոր Ավետարանը: Եկեղեցու հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռում ամփոփված են սուրբ Անանիա առաքյալի մասունքները: Եկեղեցին կոչվում է Սուրբ Զորավոր, որովհետեւ տևական ժամանակ այստեղ է պահվել Զորավոր կոչվող...
|
|
|
20 |
21 |
22 |
24 |
25 |
||
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի եկեղեցիներում սպասավորող 40 դպիր դպրական կոչում է ստացել։ Նրանք ամեն կիրակի շապիկ են հագնում, օգնում են քահանաներին: Եպիսկոպոսը ընծայացուներին տվել է բանալի, մոմակալ և Աստվածաշունչ: Դպրական տվչությամբ տղաները իրավունք են ստանում կատարելու դռնապանի,...
Ցուցադրության սկզբում 15-րդ դարում Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռի վերահաստատման պատմությունն է: Ներկայացված է Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դուռը՝ ստեղծված 1614 թվականին, դրվագված խաչքարային հորինվածքով: Թանգարան է բերվել 1931-ին: 1448-ին Սևանավանքում...
Օտտավայի Աստվածամոր կաթոլիկ տաճարում կատարվել է բարեխոսական կարգ՝ նվիրված 1915-1923թվականներին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: Արարողությանը մասնակցել են ավելի քան 200 հյուր՝ Կանադայում հավատարմագրված ավելի քան 30 երկրի դեսպան, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կաթոլիկ,...
Կոմիտասի թանգարան-ինստիտոուտում բացի մշտական և ժամանակավոր ցուցադրություններից՝ կազմակերպվել է նաև Կոմիտաս վարդապետին նվիրված տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված թեմատիկ և կրթական ծրագրեր ու հանդիպումներ: Ելույթ են ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը և Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական...
Սայաթ-Նովայի մեծարման ամենամյա միջոցառումը սկսվել է Ամաղլեբա փողոցի 18 տնից՝ Հովհաննես Թումանյանի բնակարանից: Թբիլիսահայերը և հյուրերը քայլել են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որի բակում է բանաստեղծ-աշուղի գերեզմանը։ Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և հոգևոր...
Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով: Ամենայն հայոց Կաթողիկոսը նկատել է, որ Բելառուսի իշխանության բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր դարձել եկեղեցու կառուցումը, որը նոր աշխուժություն կհաղորդի համայնքի ազգային-եկեղեցական կյանքին։ Նորին...
10-րդ տարին անընդմեջ Սուրբ Խաչի երևման տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը և մատուցվել ուխտի Պատարագ։ Հայաստանի տարբեր համայնքներից հավատացյալները միացել են ապարանցիների ուխտին և գնացել են զորանալու սրբազան մասունքի օրհնությամբ...
Երևման Սուրբ Խաչի տոնը հաստատվել է որպես Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Պատարագից հետո եկեղեցու բակում անցկացվել է ազգային երգ ու պարով տոնախմբություն:
|
|
|
|
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը աշխարհում ամենախոշոր միջեկեղեցական կառույցն է, որը Շվեյցարիայի Բեռն քաղաքում համաժողով է կազմակերպում` նվիրված Արցախում հայկական ժառանգությանը: «Կրոնի ազատություն. Հայ հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը Արցախում» խորագրի ներքո համաժողովը...
«Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության ընթացքում՝ հուլիսի 2-7-ը, մոտ երեք հարյուր երիտասարդ Հայաստանից և սփյուռքից կհավաքվեն հայրենիքում։ Հայտադիմումներն արդեն լրացված են, կազմակերպչական բազմաթիվ հարցեր՝ լուծվում են։ ՀԵՀԵՄ -ը այս տարիների ընթացքում աշխարհի տարբեր...
Յուրաքանչյուր գիտական խումբ 7500 դոլար է ստացել: Գիտնականները հետազոտություններ կանցկացնեն ֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, նյութագիտության, կենդանաբանության, կենսաքիմիայի, հասարակական գիտությունների և պատմության ոլորտներում: Անցած 25 տարիների ընթացքում հիմնադրամի...
Նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը Համահայկական Աշխարհագրական Ասոցիացիայի նախագահ, պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանն է։ Քանդակագործը Դավիթ Երևանցին է։ Ծրագրի գործընկերն է Ամստերդամում՝ «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը, որի բանակցությունների շնորհիվ է ստացվել հուշարձանը...
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Բարձունք» հկ-ում ներկայացրել է ամուսնալուծության, ծնողական խնամքի բացակայության, թվային կախվածության, էմոցիոնալ կապի խզման, աշխանքային գերծանրաբեռնվածության, միջսերնդային կոնֆլիկտների, սեռական խնդիրների, ընտանիքների վրա պատերազմի և տեղահանությունների ազդեցության և...
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան հայ տղաների և աղջիկների ընդունելություն՝ գրավոր թեստերի և հարցազրույցի միջոցով: Գրավոր թեստերը «Մայրենի», «Հայրենագիտություն», «Մաթեմատիկա» և «Անգլերեն» առարկաներից են: Ուսման, կեցության, սննդի, հագուստի, բժշկության և ուղևորության...
Վերջին զանգը Էօրնեկյան դպրոցում. աղոթք, օրհներգ եւ նոր սկիզբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցի շրջանավարտները նշել են վերջին զանգը։ Արարողությունը սկսվել է աղոթքով ու դպրոցի օրհներգի հնչյուններով։ Շրջանավարտները կարեւոր են համարել դպրոցի դերը իրենց...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակցած հոգևորականների 19-րդ խմբի անդամներին: 2023-ից Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 400 հոգևորականներ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մասնակցել են երեքշաբաթյա դասընթացներին, հոգևոր կյանքին վերաբերող արդի...
|
|
|
27 |
31 |
1 |
||||
Մարտուն սարկավագ Խուրշուդյանը ուսումնասիրել է տարբեր շրջաններում բանակում հոգևոր ծառայությունը։ Այսուհետեւ ճեմարանավարտ սարկավագները պարտադիր զորակոչվում են բանակ և ծառայում որպես գնդերեցներ։ Նա հույս ունի, որ իր ավարտաճառը հետագայում օգտակար ուղեցույց կդառնա հայոց բանակում ծառայող գնդերեցների...
Մայր Աթոռը զավեշտալի է համարել Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, թե իբրեւ Հայ Առաքելական Եկեղեցին սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Սուրբ Էջմիածինը նկատել է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն...
Նրա բարերարությամբ Մինսկում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին, որը կրում է հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել է Հայրապետական սրբատառ կոնդակը, որում Նորին Սրբությունը իր գնահատանք է հայտնում բարերարին եկեղեցանկպաստ ու...
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու լուսարարարապետ Տեր Պողոս քահանա Միքայելյանը տնօրհնեքի կարգ է կատարել: Օրհնվել են ընտանիքի անդամները, տան բերքն ու բարիքը: Տնօրհնեք կատարվում է Սուրբ Ծննդյան և Հարության տոներին հաջորդող շրջանում, բնակարանամուտին, ընտանիքում անհաշտության դեպքում կամ...
Վերաբացվելով Երևանում՝ Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի աջակցությունն արցախցիներին շարունակվում է: Գործընկեր կառույցների հետ համագործակցաբար՝ կենտրոնը թիրախային տարբեր խմբերի համար պարբերաբար նոր նախագծեր է կյանքի կոչում: Այժմ կենտրոնում «Սրբադասված բժիշկներ» խորագրի ներքո...
Անցած տարի կառուցված Տարոնիկ գյուղի Սուրբ Զորաց մատուռի հարակից Հերոսների այգում «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիան» ծառատունկ է կատարել: Ծրագրով նախատեսվում է կանաչապատ գոտիներ ստեղծել Հայորդյաց տների և Սարդարապատի հուշահամալիրի տարածքներում:
Տոնի հիմքում Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, նաև՝ Գործք առաքելոցում ներկայացված պատմություններն են, որոնցում նկարագրվում է, թե ինչպես Հարությունից քառասուն օր հետո Հիսուս իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը: Ձեռքերը երկինք պարզելով՝ օրհնեց առաքյալներին և նրանց աչքի առաջ Երկինք համբարձվեց:...
|
|
[field_telecast_image]
![]() |
Համբարձման տոնին Ծաղկեվանքի ուխտի օրն է: Ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճաններին կամ քարերին նստած: Տոնական պատարագը մատուցել է Տեր Արամ քահանա Ասատրյանը: Արա Լեռան լանջին գտնվող ժայռափոր վանքում ամբողջ տարին ջուր է կաթում։ Ուխտավորներն այդ ջուրը հավաքում են եւ տանում...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը մատուցել է Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Համբարձման տոնը եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, որովհետև Սուրբ Հարությունից հետո Հիսուս 40 օր մնաց երկրի վրա, բազմիցս հայտնվեց իր հետևորդներին, քաջալերեց, մխիթարեց և հուսադրեց նրանց, հորդորեց...
|
Փառատոնը կազմակերպել է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որտեղ ներկայացվել է նկարչության ու քանդակի ցուցահանդեսներ, երգի, պարի և վարպետության դասեր։ Միջոցառման նպատակն է համախմբել ստեղծագործող մարդկանց ընդհանուր գաղափարի շուրջ, աջակցել եկեղեցու շինարարությանը և զորակցություն հայտնել Ադրբեջանում...
Էջմիածնասեր տիկնանց համախմբումը ստեղծվել է 1950-ականների վերջին: Հայրապետական աթոռը ծանր դրության մեջ էր, և Բեյրութահայ տիկնայք իրենց վրա են վերցնում հոգևորականների հանդերձներ պատրաստելու գործը: Մայր Աթոռին են ընծայաբերում եկեղեցական հանդերձներ, շապիկներ, գորգեր, ճեմարանականների զգեստներ, ծիսական...
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության անձնակազմը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում դոնորներից արյուն է վերցրել։ Նրանց եկեղեցում դիմավորել են «Լուսավորիչ» միության երիտասարդները, որոնք մինչև օրվա վերջ անվարձահատույց համակարգել են աշխատանքը։ Հայաստանում...
Սուրբ պատարագից հետո երիտասարդները տոնը շարունակել են ազգային երգ ու պարով, ժողովրդական խաղերով՝ հյուսել են ծաղկեպսակներ և վիճակ են գցել։ Միջոցառմանը հանդես է եկել Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը: Երիտասարդները ներկաներին տոնի ուտեստներ են հյուրասիրել՝ կաթնապուր, գաթա...
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական...
|
|
|
|