Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել շարժման անդամներին և գոհունակություն հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի... ավելի

Մայր Աթոռից Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Թովմաս առաքյալի մասունքակիր խաչը


Հրազդանի Վանատուր թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնել են Թովմաս, Հակոբոս, Շմավոն առաքյալների հիշատակը: Հավատավյալները մասնակցել են Խաչերթի, որը մեկնարկել է քաղաքի երկու կողմերից: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահոցից Հրազդանի Սուրբ Աստվածածին է բերվել Թովմաս... ավելի

Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև հինգ տարի ազատազրկում


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը, որն ընդամենը 2 շաբաթ տևեց, մոտենում է ավարտին: Հանրային մեղադրողը միջնորդել է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր անելու համար։ Դատական նիստի... ավելի

Եզրաս արքեպիկոպոս Ներսիսյանը օծել է Նախոդկայի նորակառույց եկեղեցին


Օգոստոսի 24-ը Նախոդկայում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվել է և բացվեց հայկական նորակառույց եկեղեցին։ Աղոթատունը, որն անվանակոչվել է Սուրբ Հարություն անունով, ունի 24 մետր բարձրություն: Կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով... ավելի

Արգենտինայից ժամանած պատանի ուխտավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել Արգենտինայի հայոց թեմի Սբ․ Գր․ Լուսավորիչ Երկրորդական վարժարանի և Վինսենթե Լոպեսի Ազգային Դերձակյան Երկրորդական վարժարանի շրջանավարտները: Մայր Աթոռի վեհարանում պատանիներին ընդունել է Սուրբ Էջմիածնի արարողակարգի բաժնի տնօրեն, վանական խորհրդի ատենապետ Նաթան... ավելի

ԱՄՆ հայոց արևելյան թեմում ավարտվել են ամառային ճամբարները


Ամերիկահայ երիտասարդները սերտել են հայոց հավատքի, մշակույթի և պատմության կարևոր դասեր և իրենց շնորհները արտահայտել արվեստի միջոցով։ Ամեն օրն սկսվել և ավարտվել է ճամբարի մատուռում՝ միասնական աղոթքով։ Սուրբ Վարդան ճամբարը հյուրընկալել է 192 ճամբարականի 26 ծխերից՝ ներառյալ մի քանի երիտասարդների... ավելի

Դատավորն առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը


Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ապօրինի ճանաչել առաջնորդարանում իրավապահների կատարած խուզարկությունները, որովհետեւ դրա ընթացքում ներկա չի եղել սրբազանը կամ նրա ներկայացուցիչը, թույլ չեն տվել ներս մտնել նաև սրբազանի փաստաբանին, տեսանկարահանումն իրականացվել է անհայտ սուբյեկտի կողմից,... ավելի

Քաջարանի Փուխրուտ գյուղում վերաօծվել է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին


Թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սյուները, սուրբ սեղանը, մկրտության ավազանը: Բնակիչների ջանքերով է նորոգվել ու վերաբացվել գյուղի միակ սրբատեղին, որ վերապրել է խորհրդային հալածանքը: Փուխրուտցիներին այդ գործում մեծապես աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային... ավելի

Կայացել է Կաքավաձոր գյուղի պատմությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը


Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Վահրամ Վարդանյանի «Կաքավաձորն ու կաքավաձորցիները» գրքի շնորհանդեսը: Հեղինակը ներկայացրել է իր հայրենի գյուղի՝ Կաքավաձորի 105 տարվա պատմությունը։ Բացի ժողովրդագրական... ավելի

Դատարանը երկարացրել է սրբազան շարժման մասնակիցների կալանքը եւս երեք ամսով


Դատարանը բավարարել է հանրային մեղադրողների միջնորդությունները և Տիգրան Գալստյանի, Արթուր Սարգսյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Իգոր Սարգսյանի, Դավիթ Գալստայնի, Միհրան Մախսուդյանի, Հայկ Շահնազարյանի, Արմեն Ալեքսանյանի և Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս երեք ամսով:... ավելի

Միքայել սրբազանի գործով դատավարությանը դատարանը քննարկել է նրա խոհերը


Դատարանը քննարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անձնական օրագրից դուրս բերված մտքերն ու խոհերը: Փաստաբանները նկատել են, որ Միքայել սրբազանին դատում են ոչ միայն կարծիքի, այլեւ մտքի համար։ Նրանք ընդգծել են, որ սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունն ու դրա արդյունքում ձեռք բերված... ավելի

Դատարանը 3 ամսով երկարացրել է Բագրատ Արքեպիսկոպոսի և շարժման մասնակից պատգամավորների կալանքը


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան պայքարի 17 աջակիցների պաշտպանները դատական նիստին հետևել են դատարանի բակից՝ այս կերպ արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ դատական իշխանության և նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի: Պաշտպանական խումբն այս որոշմանը հանգել է երեկվա դատական նիստից հետո, երբ քննվում էր... ավելի