Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Մեռելոց հիշատակի Սուրբ և անմահ Պատարագ


Այս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց... ավելի

Վեհափառ Հայրապետի եղբոր գործով անցնող վկայի ցուցմունքում նշված են Հարություն Մկրտչյանի տվյալները


Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են դատարան հրավիրել և հարցաքննել ՆԳՆ Վաղարշապատի համայնքային բաժնի այն ոստիկանին, ով իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը կասկածում է, որ Գառնիկ Ղազարյանը... ավելի

Մոսկվայի հայերը մեծ հանդիսանքով են նշել Սուրբ Հարության տոնը


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Պայծառակերպության մայր եկեղեցում տոնական Պատարագը մատուցել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Մոսկվայի հայությունը մեծ շուքով է նշել տոնը: Եկեղեցական արարողություններին և ժողովրդական տոնախմբությանը մասնակցելու համար առաջնորդանիստ եկեղեցում են հավաքվել հարյուրավոր... ավելի

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում նշել է Սուրբ Զատիկը


Սուրբ Հարության տոնական Պատարագը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում: Պատարագի ավարտին առաջնորդարանում տնօրհնեք է արվել, ապա ընդունելություն, որի ժամանակ հոգևոր հայրերին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել են... ավելի

Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար Ավետիսը


Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ... ավելի

Սուրբ Հարության տոնին Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են 3 փաստաբաններ


Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսն է մատուցում տոնական Պատարագը: Այս տարի Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Սա պատահական չէ, որովհետև նախորդ... ավելի

Վիրահայերը նշել են Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը


Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հարության տոնի Պատարագը մատուցել է Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Ներկա են եղել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ։ Արարողության ավարտին Սրբազանը օրհնել է ներկած հավկիթները և ազդարարել Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով


Վեհափառ Հայրապետը պատգամել է՝ նախընտրել բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվել վնասակար ու կործանարար երևույթները բացառելու... ավելի

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում տոնել են Հիսուսի Հարության տոնը


Սուրբ Հարության Պատարագը մատուցել է թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հավատացյալները սրբազան հոր հետ Տիրոջից օրհնություն են հայցել, որպեսզի Սուրբ Հարության կենարար շնորհով ամուր մնան իրենց հավատքի մեջ: Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ժողովրդական երգ ու պարով է... ավելի

Կաթողիկոսական նստավայրում կատարվեց Տնօրհնեքի կարգ


Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, Քրիստոսի Հարության ավետիսը միմյանց փոխանցելով, հոգևոր դասը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, համախմբվեց Վեհարանում։ Կատարվեց Տնօրհնեքի արարողություն. օրհնվեցին Վեհարանի բարիքները՝ հացը, ջուրն ու աղը։ Հաստատված կարգի համաձայն՝ հոգևորականները,... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունը


Մայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին:

Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը հիշատակվել է Քրիստոսի թաղումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Հանդիսավոր թափորն ուղեկցել է Վեհափառ Հայրապետին։ Եկեղեցուց դուրս է բերվել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը։