Բագրատ Սրբազանը կմնա անազատության մեջ. դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետը


Դատարանը որոշել է երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ սա իշխանությունների պատասխանն է 2024-ին մեկնարկած զանգվածային խաղաղ հավաքներին: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ գործում չկա որևէ տվյալ, որը կփաստի Բագրատ Սրբազանի կամ մյուս... ավելի

Մայր Աթոռը կոչ է արել Հայաստանի կառավարությանը կանխել Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը


Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդ


Հուշահամալիրում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11․00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի... ավելի

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը


Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ոչնչացրել է։ Տեղեկությունը տարածել է Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող Հովիկ Ավանեսովը: Ըստ նրա՝ տեղի ունեցածը հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի... ավելի

Իշխող կուսակցությունը աստվածամարտ է և մեծ պարտություն կկրի․ Տեր Մուշե քահանա Վահանյան


Տեր Մուշե քահանա Վահանյանի պնդմամբ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հռչակած, այսպես կոչված, «Եկեղեցու բարենորոգման» նախագիծի քողի տակ Հայ Առաքելական Եկեղեցին քանդելու, ավերելու և կազմալուծված եկեղեցի ունենալու ծրագիրն է։

Հասարակությունը չի ընդունում տիրադավությունն ու ուխտադրժությունը․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան


Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում դրսի ուժերին խոստումներ է տվել, բայց ինքն անկարող է այդ հարցերով զբաղվել։ Եկեղեցին և եկեղեցականները չեն վախենում բռնաճնշումներից, կալանավորումներից, անհիմն հետապնդումներից։ Մենք տեսնում ենք եկեղեցականների և հավատացյալ ժողովրդի միասնական հակազդեցությունը Նիկոլ... ավելի

Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները խախտված են․ Տեր Սարգիս քահանա Սարգսյան


Ըստ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի՝ իշխանությունը, որ նշանակված է Սահմանադրության նորմերը վերահսկելու համար, ինքն է առաջինը խախտում այն։ Նա անընդունելի է համարում իշխող կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցահալած դրույթները։  

Իշխանությունը ընտրել է հակաեկեղեցական և հակազգային ուղի․ Տեր Նարեկ քահանա Սարգսյան


Տեր Նարեկը պնդում է, որ Եկեղեցու մասին իշխանությունների պատկերացումները չեն համապատասխանում ոչ Սահմանադրությանը, ոչ եկեղեցական կանոնագրքին և ոչ էլ բարոյական նորմերին։ Նա համարում է, որ իշխանության գործողությունները միտված են ազգը մասնատելուն։  

Եկեղեցին ներսից ինքը պետք է որոշի իր խնդիրները․ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան


Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իշխանությունը իրավասություն չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։ Նա համարում է, որ իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավը խախտում է գործող բոլոր օրենքները։  

ՔՊ նախընտրական ծրագրում ասում է, եթե ընտրվեն կքանդեն եկեղեցին․ Տեր Փառեն քահանա Առաքելյան


Տեր Փառեն քահանա Առաքելյանը համարում է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացրածը ոչ թե նախընտրական ծրագիր է, այլ սպառնալիք։ Նա կարծում է, որ այդ ծրագրով իշխող ուժը ասում է՝ եթե կրկին իշխանության գան, պետք է քանդեն եկեղեցին։  

Իշխանությունը Աստծո հետ ոչ մի կապ և ոչ մի գործ չունի․ Տեր Մուշե քահանա Վահանյան


Տեր Մուշե քահանա Վահանյանը կարծում է, որ իշխանության արածը ոչ թե բարեփոխում է, այլ պարզապես եկեղեցու քանդման նոր ծրագիր և նոր արշավ, որը պատրաստվում են իրականացնել ընտրություններից հետո։  

Կուսակցությունները եկեղեցու հարցով պետք է հստակ դիրքորոշում հայտնեն․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան


Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պնդում է, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ դրույթները Սահմանադրության կոպիտ խախտում են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կուսակցության ներկայացուցիչներին հրավիրի և բացատրություն ստանա։ Ըստ նրա՝... ավելի