Թադեոսի սրբապատկերները


Վազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Թադեոս Վարդանյանն իր հոգևոր ուղին ընտրել է որպես երախտագիտություն Աստծուց ստացած նկարչական շնորհի: Դպրանոցի տեսչական կազմի աջակցությամբ բացված հատուկ արվեստանոցում երիտասարդը նախկին աշխարհիկ... ավելի

Վերականգնվում է Հառիճավանքի որմնանկարը


Հառիճավանքում ընթանում են 1235 թվականին ստեղծված «Օդիգիտրիա» Տիրամոր որմնանկարի ախտորոշման, մաքրման, վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ջրամեկուսացման և խոնավության խնդիրները լուծելուց հետո, ճարտարապետ Արա Զարյանն ու բելգիացի մասնագետ Քրիստին Լամուրեն աշխատում են որմնանկարի պահպանված... ավելի

Դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության


ՀՀ վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ ոչ իրավաչափ ճանաչելով վերջինիս անգործությունը: Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովհաննավանքում ստեղծված իրավիճակին: Վանքի նախկին հովիվ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն ամիսներ շարունակ... ավելի

Մատենադարանում մեկնարկեց «Խոստում» համահայկական նախագիծը


Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» նախագիծը, որի մտահղացումը «Խոստում» հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է: Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն և ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է: Յուրաքանչյուր խաչի մեջ ամփոփված են տարբեր սրբավայրերից... ավելի

Մալաթիայի հայորդյաց տանը բացվել է կարատեի դասարան


Մայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ... ավելի

Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը


Ուսումնական տարեշրջանը եզրափակել է 67 ուսանող, որից 11-ը ճեմարանի շրջանավարտ են և արդեն ձեռնադրված սարկավագներ: Միջոցառման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին, բարձր գնահատել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի... ավելի

Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել է


Մալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով... ավելի

Սևանի Վազգենյան դպրանոցի 11 սան այս տարի ավարտել է հոգևոր հաստատությունը


Քառամյա կրթությունն ավարտելուց հետո Սևանի Վազգենյան դպրանոցի սաները ստանում են բակալավրի աստիճան և հնարավորություն են ստանում ուսումը շարունակել Հայաստանի ցանկացած բուհում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շրջանավարտների մեծ մասը նախընտրում է ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Վեց... ավելի

Հայրավանքի ուխտի օրվա առիթով եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ խաչափայտի մասունքը


Տիրոջ Խաչափայտի մասունքը մինչև 18-րդ դար պահվել է Հայրավանք, հետո երկրաշարժի պատճառով վանքի միաբանները մասունքը տեղափոխել են Էջմիածին: 19-րդ դարից հետո մասունքն առաջին անգամ Հայրավանք է վերադարձել 2018 թվականին՝ բացելով վանքի նորագույն պատմության էջը և հիմք դնելով ամենամյա ուխտի ավանդույթին... ավելի

Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի


Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ... ավելի

Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը նշել են կառույցի հիմնադրման տարեդարձը


Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա: Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների և սովորում են լեզուներ: Մայր Աթոռի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու... ավելի

Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հարցաքննվել է կարգալույծ Արամայիս Թախմազյանը


Նախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը դատարանում հայտարարել է, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի հարկադրել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Նրա պնդմամբ՝ մասնակցել է, որպեսզի հետագայում նկատողություն չստանա, կամ իր նկատմամբ վերաբերմունք չփոխվի։ Կարգալույծ քահանան... ավելի