Արցախի թեմում անցկացվում են Աստվածաշնչի սերտողության դասեր


«Ընծա» կենտրոնում սկսվել են Աստվածաշնչի սերտողության դասեր: Հանդիպումները նախաձեռնել են Արցախի թեմի երիտասարդաց միության անդամները: Դասերն անցկացվում են հարց ու պատասխան ձևաչափով: Կենտրոնը տևական ժամանակ Աստվածաշնչի սերտողության դասեր է անցկացնում նաև արցախցի երեխաների համար։ Բացի այդ՝ կենտրոնը... ավելի

Խրիմյան Հայրիկի 205-ամյակի առիթով Վասպուրական հկ անդամներն այցելել են Մայր աթոռ


Մայր տաճարի դիմաց Մկրտիչ Ա հայրապետի գերեզմանի մոտ Հոգեհանգստյան արարողություն է կատարվել: Աղոթքով և խնկարկումով Մայր Աթոռի միաբաններն ու Վասպուրական հկ անդամները ոգեկոչել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը: Միջոցառման մասնակիցները այցելել են... ավելի

Վիմագրագետը պարզել է, թե ինչու է Տաթեւի վանքը կոչվել նաեւ Ս. Եվստաթիոս առաքյալի վանք


Վիմագրագետ Արսեն Հարությունյանը Տաթևի վանքն ուսումնասիրելիս նկատել է, եկեղեցեկան պատմագիրների աշխատություններում, մատենագրական ուշ շրջանի վավերագրերում Տաթևի վանքը կոչվում է նաև Ս. Եվստաթիոս առաքյալի վանք։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 15-րդ դարի պատմական աղբյուրներում հիշատակված... ավելի

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Դիլիջանի նոր եկեղեցու շինարարությունը վերսկսվել է հանգանակությունների միջոցով


Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը, այն համարելով քաղաքի հոգևոր, մշակութային վերածննդի խորհրդանիշ: Ծրագիրը Վարդանյանը սկսել է 2014 թվականին։ Ադրբեջանի կողմից Վարդանյանին ապօրինի կալանավորելուց հետո կինն է շարունակել ծրագիրը։... ավելի

Մայր Աթոռը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառմանը


Մայր Աթոռը ընդգծել է, որ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառմանը փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման դասընթացների մասնակիցներին


Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին, բարձր գնահատել եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացելու համար կարևոր է շարունակական կրթությունը: Նորին... ավելի

Հովանավանքում ուխտավորներն ու հոգեւորականները մասնակցել են ժամերգության


Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմապատկան կառույցները և ուխտավորները Հովհաննավանքում մասնակցել են միասնական ժամերգության: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություններին և պատարագներին մասնակցելը վերածվել է ավանդույթի: Արագածոտնի թեմում վերջին... ավելի

Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղցու համայնքի անդամներ եկեղեցու տարածքում ավելի քան 100 ծառ են տնկել


Ծառատունկի մասին հավատացյալները պատարագի ավարտին են տեղեկացել, մի մասն էլ՝ համացանցից: Եղել են ընտանիքներ, որոնք, տեղեկանալով եկեղեցու նախառենության մասին, որոշել են տնկի ձեռք բերել, ու իրենց հիշատակ-ծառն ունենալ եկեղեցու հարակից տարածքում: Այդ կերպ են տնկվել նաև եկեղեցի տանող աստճանների երկու... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին


Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտ կյանքով ապրելու կոչ է: Առաջին գալուստով Քրիստոս մարդու առջև բացեց փրկության ճանապարհը, սովորեցրեց, թե ինչպես պետք է ապրել երկնքի արքայությանն արժանանալու համար: Երկրորդ անգամ Քրիստոս աշխարհ է գալու որպես թագավոր՝ դատելու արդարներին և մեղավորներին:

Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում ավետման տոնի առիթով մատուցվել է Պատարագ


Ավետման տոնը Աստվածամորը նվիրված 8 տոներից առաջինն է: Մարիամ Աստվածածինը քրիստոնեաների ամենասիրելի սուրբն է։ Աստվածամորը նվիրված տոներին հավատացյալները մեծ ակնածանքով են մասնակցում։ Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցին տոնի առիթով մարդաշատ է եղել։

Ավետման տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքն է փոխանցել


Նորին Սրբությունը ասել է, որ եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ հայ ազգը զորանա նոր մանուկների ծնունդով, և հայ ժողովրդի զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային... ավելի

Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 7-ին նշել է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Տիրամորը նվիրված մի քանի տոն կա մեր եկեղեցական օրացույցում, Ավետման տոնը միակն է, որը հիմնված է ավետարանական պատումի վրա։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ՝ Ավետման տոնին, պատարագի ավարտին, կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: