Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Save Armenia կազմակերպության պատվիրակությանը


Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության... ավելի

Ներսիսյանների գործով հերթական նիստ․ Ազատազրկման պահանջ


Հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Հանրային մեղադրողը դատարանից պահանջեց Գևորգ Ներսիսյանի համար 3 տարի վեց ամսվա, իսկ... ավելի

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու օծման 25-ամյակը և Սուրբ Թարգմանչաց տոնը


Հոկտեմբերի 11-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու օծման 25-ամյակի ու Սուրբ Թարգմանչաց տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արեն եպիսկոպոս Շահենյանը՝ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի... ավելի

Մշո գիրքը վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը


Հոկտեմբերի 13-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը, որը նախաձեռնել էր Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը՝ «Save Armenia» կազմակերպության և «Զանգակ» գրատան համագործակցությամբ։ Գիրքն իտալերենից թարգմանել է Վարդան... ավելի

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Վաղարշապատում Թումո ծրագրով նախատեսված կրթական կենտրոնի կառուցումը տարիներ շարունակ հանդիպում է արհեստական խոչընդոտների։ Այնինչ կենտրոնը կարող է 2500 պատանու հնարավորություն տալ ստանալու արդիական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Թեև Վաղարշապատի ավագանին միաձայն որոշել... ավելի

Աստվածաշնչային սեմինար՝ նվիրված հոգետրավմաների ամոքմանը


Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը կազմակերպել է հոգետրավմայի ամոքման մասնագետների հավաք՝ «Ամոքելով անցյալը՝ շարժվել դեպի ապագա... սերունդներ հարատևող հոգետրավմա» թեմայով։ Տարբեր երկրների Աստվածաշնչային ընկերությունների և եկեղեցիների ներկայացուցիչները, հոգևորականները, հոգեբաններն ու սոցիալական... ավելի

Սրբոց Թարգմանչաց տոնը Այբ դպրոցում


Սրբոց Թարգմանչաց տոնի օրը «Այբ» դպրոցում նշանավորվեց կրթական ավանի տարածքում կառուցվող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված արարողությամբ։ Դպրոցի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց, որ թարգմանիչներին սրբացնելով և նրանց նվիրված տոն սահմանելով՝ հայ ժողովուրդը... ավելի

Սուրբ Թարգմանչաց տոնը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Հոկտեմբերի 10-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշվեց Թարգմանչաց տոնը, և Սուրբ Պատարագ մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց դեպի Օշական... ավելի

Կանթեղ մրցանակաբաշխությունը Թարգմանչաց տոնի օրը Օշականում


Թարգմանչաց տոնի առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են տեղացի և արտերկրից ժամանած գրողներ ու թարգմանիչներ։ Մայր Աթոռի օրհնությամբ և աջակցությամբ... ավելի

Հայկական արմատներ ունեցող Սամուիլ արքայի աճյունը վերադարձվեց Բուլղարիա


Հոկտեմբերի 3-ին Բուլղարիայում պետական հատուկ արարողակարգով Սալոնիկից Սոֆիա տեղափոխվեց ավելի քան հազար տարի անց երկիր վերադարձված Սամուիլ արքայի աճյունը, որը զետեղվեց Սուրբ Սոֆիայի բազիլիկի մարմարե սարկոֆագում։ Սամուիլի հայկական արմատների մասին հիշատակել են Նիկողայոս Ադոնցը և Հովհաննես Իվանովը։... ավելի

Մայր Աթոռի ժողովը վճռական անհամաձայնություն հայտնեց քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Ժողովականները հանդես եկան հայտարարությամբ՝ հայտնելով վճռական անհամաձայնություն... ավելի

Միջազգային գիտաժողով Ազգային գրադարանում՝ նվիրված Ոսկանյան Աստվածաշնչի 360-ամյակին


Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 8-9-ն ընթանում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու ջանքերով Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 360-ամյակին։ Աշխարհի 22 երկրներից ժամանած ավելի քան 110 մասնագետներ... ավելի