Վայոց ձորի Մարտիրոս գյուղի 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Քառակուսի հատակագծով համալիրը բաղկացած է նախագավիթից, ժամատնից և եկեղեցուց։ Այն ամբողջությամբ ժայռի մեջ է, դրսից միայն մի փոքր մուտք ունի, որը ժամանակին շատ ավելի աննկատ է եղել։

2025-05-27T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ