Ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվել է նոր տեսքով, ժամանակակից լուծումներով ու բազմազան ծրագրերով: Նորոգումը սկսվել էր 2021 թվականին: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ, փոխվել է թանգարանի էքսպոզիցիան: Զուգահեռ նորոգվել է պատկերասրահի մյուս մասնաճյուղերը։ Ազգային պատկերասրահում տեղի ունեցող փոփոխությունների ու թանագարանի զարգացման մասին «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է Ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի հետ:

2025-06-29T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ