Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Թեյթ» բրիտանական պատկերասրահում, Բրիտանական թանգարանում, «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հայ իրականության մեջ հողարվեստի ուղղության հիմնադիր, ում աշխատանքները արվեստի ամենահանրահայտ աճուրդներում վաճառվում են մի քանի հարյուր հազար դոլարով: Արվեստագետ, ով իր հայրենիքին` Հայաստանին նվիրեց շուրջ 2000 իրանական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է «Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալավերդյանի հետ։

Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ