Օծվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկի առաջին տեղամասի մատուռը

Արմավիր ՔԿՀ ամենամեծն է Հայաստանում, նախատեսված է 1200 մարդու համար: 
Քրեակատարողական հիմնարկը 6 տեղամասից է բաղկացած: Անցյալ տարի այս օրերին երկրորդ տեղամասում մատուռ օծվեց, որը կոչվեց Ս. Պայծառակերպություն: Մատուռը կառուցել էին դատապարտյալները: Այս տարի փետրվարի 11-ին առաջին տեղամասի դատապարտյալները ևս ունեցան իրենց աղոթքի անկյունը: Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը օծեց ազատզրկվածների ձեռքով կառուցած մատուռը և կոչեց այն Ս. Հարություն:
 
2017-02-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ