Օգոստոսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության առարկայական չափորոշիչների և Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ԿԳՄՍ նախարարության հրապարակած չափորոշիչները և դրանց մշակման գործընթացը ձախողված համարեցին: Հայ եկեղեցին դիրքորոշում է հայտնում հիմնովին վերանայել հանրակրթության առարկայական չափորոշիչների նախագիծը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
,
Օպերատոր Հարություն Տոլանյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2020-08-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ