Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» միջազգային երկօրյա համաժողովը: Կաթողիկոսական նստավայրում համախմբվել էին եկեղեցիների, միջազգային կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու փորձագետներ՝ քննարկելու համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Զարա Ղազարյան
,
Հեղինակ Հերմինե Հակոբյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2021-09-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ