Alt

Սանգիբարանի հրաշագործ ավետարանը այսօր Ս. Շողակաթ վանքում էր

Այսօր Էջմիածնի Ս. Շողակաթ վանքը լեցուն էր հավատացյալներով: Արդեն մի քանի տարի է` Մաշտոցի անվան մատենադարանից մեկ օրով՝ Ս. Հովհաննես Կարապետի հիշատակության տոնին այստեղ է տեղափոխվում Սանգիբարանի կամ Ս. Հովհաննեսի 400-ամյա հրաշագործ ավետարանը: Այն Հայաստան է հասել Պարսկաստանի Փերիա գավառի հայաբնակ Սանգիբարան գյուղից ներգաղթած հավատացյալների ջանքերով և 1972թ-ից պահվում է Մատենադարանում:

2015-09-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ