![](https://www.shoghakat.am/sites/default/files/styles/portfolio_900xauto/public/telecast-image/DAR%40%20EV%20BANASTEXC%40%20-%20PARUYR%20SEVAK%5B.jpg?itok=eMwgiEyx)
Ազգային և համամարդկային, գրական և գիտական երկփեղկվածության մեջ է ձևավորվում Պարույր Սևակի ստեղծագործությունը: Նա իր դարի ծնունդն է, սակայն ձգտում է ավելին լինել ու անել. վիճում ժամանակի ու կարգերի դեմ, բարձրացնում դարաշրջանի մարդուն հուզող կարևոր հարցեր: «Պարույր Սևակ. դարը և բանաստեղծը» տեսաֆիլմը անդրադառնում է Պ. Սևակի կյանքի ու ստեղծագործության հանգուցակետերին, ժամանակաշրջանի ընդհանուր համատեքստում ներկայացնում բանաստեղծի պոեզիան:
Ժանր: Մշակութային
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2016-06-19T18:35:00+04:00
Telecast type: Հաղորդում