Սեպտեմբեր 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
31
1
2
3
 
 
 
 
Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
11-12-րդ դարեր թվագրվող Ավետարանը Հայաստան են բերել սանգիբարանցիները 1972 թվականին և հանձնել Մաշտոցյան մատենադարանի պահպանությանը։ Ինչպես նշում է ավագ գիտաշխատողը, Մատենադարանում պահվում են մի շարք ձեռագրեր, որոնք հռչակված են բժշկության զորությամբ և հրաշագործությամբ։ Այդ ձեռագրերից է նաև այս...
 
Օգոստոսի 28-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աշխատանքն էր շարունակում Գերագույն հոգևոր խորհուրդը: Անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը`Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:
 
Օգոստոսի 31-ին լրացավ Մայր Աթոռի միաբան, «Սիրո վարդապետ» բնորոշմանն արժանացած Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան երկրորդ տարելիցը: Մայր Աթոռ Ս. Էջմիաճնի միաբանական գերեզմանատանը կատարվեց հոգեհանգստյան կարգ:
 
«Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի»։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում:
 
 
4
5
6
7
8
9
10
Խաչվերացի տոնին ընդառաջ վերաբացվել է Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Թավադրոս Երկրորդի օրհնությամբ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի...
 
Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է: Մինչ այդ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ամեն օր երեկոյան ժամերգության ավարտին ձիթայուղի օրհնության հատուկ կարգ է կատարվում: Մայր Աթոռի միաբանները Ավետարան են ընթերցում և աղոթքներ հնչեցնում: Բոլոր ցանկացողնեորը կարող են ներկա գտնվել թե ժամերգությանը, թե հաջորդող...
 
Սեպտեմբերի 3-ին՝ կիրականօրյա պատարագի ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարավեց Հանրապետական մաղթանք՝ Արցախի անկախության տոնի առթիվ։ Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, արարողությանը մասնակցեց Սբ. Գայանե վանքում:
 
Խաչվերացի տոնին ընդառաջ վերաբացվել է Պոլսի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Ղպտի ուղղափառ եկեղեցու պետ Թավադրոս Երկրորդի օրհնությամբ պատվիրակություն կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը: Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օրհնության...
 
 
 
 
Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածանի ծննդյան տոնի օրը, վերաօծվեց Արագածոտնի թեմի Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցին:  
 
Սեպտեմբերի 17-ին քրիստոնյա հայությունը կնշի այս տարվա հինգերորդ տաղավար տոնը՝ Խաչվերացը: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Իսկ մինչ այդ՝ ամսի 11-ից, կսկսվի տաղավար տոնին նախորդող շաբաթապահքը:
 
334 տարվա երկար դադարից հետո Լեհաստանի հայկական համայնքին պաշտոնապես հանձնվել է եկեղեցու շինություն: Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովում` Վավելի մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք: Գերմանիայում Ասորի ուղղափառ եկեղեցին...
 
 
 
11
12
13
14
15
16
17
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը սեպտեմբերի 6-ին հովվական եռօրյա այցով մեկնեց Ուզբեկստան՝ հանդիսապետելու Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 120-ամյակին նվիրված միջոցառումները։  
 
Թեև եկեղեցու մուտքի երկու կողմում թուրքական դրոշներ են, Աղթամարի Սուրբ Խաչը տարին մեկ անգամ սրբագործվում է պատարագով: Սեպտեմբերի 10-ի պատարագին ուխտագնացներ են ժամանալ Պոլսից` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:  
 
Կանադայի թեմի ամենաընդգրկուն և խոշոր ձեռնարկին մասնակցելու էին եկել հայ պատանիներ և երիտասարդներ Վանկուվերից, Ռեջինայից, Լավալից, Օտավայից, Սենթ Քեթրինզից, երկրի տարբեր շրջաններում գտնվող խոշոր բնակավայրերից:  
 
Սեպտեմբերի 9-ին, Հայաստանի պատմության թանգարանի ծննդյան տարեդարձի օրը, թանգարանի երրորդ հարկի բոլորը ցուցասրահները բացվել են նոր ցուցադրությամբ: Վերաբացված մշտական ցուցադրությունը կրում է «Քրիստոնյա Հայաստան» խորագիրը:
 
 
 
 
Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։  
 
Սյունիքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվել և օծվել է:  
 
Ս. Էջմիածնի մայր տաճարից դեպի արևմուտք՝ տաճարի շրջափակում կառուցվող առանձին մոմավառության սրահը և կաթողիկոսաց դամբարանի շինարարությունը մոտենում է ավարտին:  
 
Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Տարվա վերջին տաղավար տոնն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Խաչվերացի հաջորդ օրը հիշատակում ենք ննջեցյալներին:  
 
 
Խաչվերացի տոնին երեկոյան Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս բերվեց Խաչի սուրբ մասունքը: Ամենայն հայոց հայրապետը կատարեց անդաստանի կարգ՝ օրհնելով աշխարհի չորս ծագերը:  
 
Խաչվերացի տոնին նշվել է եկեղեցու օծման մեկամյա տարեդարձը։  
 
Տոնական պատարագը հանդիսապետեց Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը։
 
18
19
20
21
22
23
24
Սուրբ Խաչի տոնը Ախալքալաքի Ս․ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օր է հայտարարվել։
 
Լիակատար շրջափակման մեջ գնտվող Արցախում եկեղեցական արարողությունները շարունակվում են, թեև տեղաշարժման լուրջ խոչընդոտներ կան։ Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տոնական պատարագ էր Ստեփանակերտի մայր եկեղեցում։
 
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Մայր Աթոռում, Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց մյուռոնի նյութերի օրհնության կարգ։
 
Խաչվերացի տոնը և Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն եկեղեցու բացման տասնամյակը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նշվեցին հանդիսավոր արարողություններով, բազմաթիվ հյուրերով։
 
Շիրակամուտի (Նալբանդ) Չիչխանավանք Սբ․ Խաչ եկեղեցու ուխտի օրն է Խաչվերացի տոնի օրը։ Պատարագիչը Գուգարաց թեմի առաջնորդն էր։
 
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ...
 
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում զանգերը հնչեցին ոչ ամենօրյա ժամի՝ ինչպես լինում է Պատարագի կամ ժամերգության պարագայում: Արցախի ժողովրդին զորակից լինելու աղոթք է: Հայոց հայրապետի տնօրինությամբ Արցախի ժողովրդին զորակցելու համար այսօրվանից բոլոր եկեղեցիներում հնչում են զանգերը և ամենօրյա աղոթքի...
 
Ռուսական կողմի առաջարկով 2023թ․ սետպեմբերի 20-ին, 13։00-ից սկսված ուժի մեջ կմտնի ամբողջական հրադադարը։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում կքննարկվի սեպտեմբերի 21-ին, Եվլախում՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման...
 
Սեպտեմբերի 20-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խումբը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 18-ին՝ դիտարկելու Արցախում օրեցօր սրվող ճգնաժամը: «Աշխարհի հզոր պետությունները լռում են»,-ասում է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը:  
 
Լուրեր Արցախից 20.09.2023
 
Հարցազրույց Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ 20.09.2023
 
Սեպտեմբերի 21-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանքի արարողություն՝ Արցախի ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Արարողության սկիզբը՝ ժամը 11։00-ին։ Սուրբ Գայանե վանքում արարողությունը կհանդիսապետի Գարեգին Երկրորդ Ամենայն hայոց կաթողիկոսը...
 
Ամենայն hայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայոց բոլոր եկեղեցիներում երեք ժամը մեկ հնչում են զանգերը և միասնական աղոթքի կոչում՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։  
 
Միջազգային լրահոս Արցախի ծայրահեղ ծանր իրավիճակի շուրջ
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը. սեպտեմբերի 21, 2023թ. Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար: Հայոց անկախ պետականության...
 
Հայաստանի Անկախության օրվա 32–րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
 
Հանրապետական մաղթանք եւ հայրապետական ուղերձ Անկախության օրվա առթիվ։
 
Իրավիճակն Արցախում եւ Արցախի շուրջ 21.09.2023
 
Անկախության օրվա առիթով հոգեւոր դասը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, «Եռաբլուր» պանթեոնում քաջորդիների հոգիների հանգստության համար աղոթք բարձրացրեց։
 
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված...
 
Հեյզում էկումենիկ գործիչների համաժողովի ժամանակ եպիսկոպոսները դատապարտել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող բռնությունները: Դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիները. «Չի կարելի թույլ տալ, որ մարդու իրավունքների այդպիսի աղաղակող խախտումները համաշխարհային...
 
Խաչվերացից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը: Տերունական նշանին նվիրված այս տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, որը կսկսվի սեպտեմբերի 25-ից:  
 
Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցում Տեր Եզրաս արքաեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ մեկնարկեց քահանաների տարեկան եռօրյա ժողովը: Թեմակալ առաջնորդն անդրադարձավ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, որի նպատակն է ցեղասպան...
 
 
 
25
26
27
28
29
30
1
Վաշինգտոն, Տորոնտո, Լոնդոն. աշխարհի բոլոր ծայրերում ցույցերով հանդես եկող հայերը կոչերով ու պաստառներով դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախում:  
 
Սեպտեմբերի 24-ին Ս. Գայանե վանքում, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։
 
Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։
 
Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի: Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար: Ամենայն հայոց հայրապետի...
 
Սեպտեմբերի 25-ին, Ս. Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսին են մոտեցել մի խումբ կին բուժաշխատողներ՝ Հայոց հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց մտահոգությունները հայտնելու Հայաստանում և Արցախում տիրող կացության վերաբերյալ:  
 
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռից Սուրբ Գևորգ զորավարի մասունքը կտարվի Մասյացոտնի թեմի` սրբի անունը կրող եկեղեցիներ: Մինչև օրվա վերջ հավատացյալները կարող են օրհնություն ստանալ` հաղորդակցվելով խնդրակատար սրբի մասունքին:  
 
Կոռնիձորի անցակետում աշխատող մեր թղթակցի տեսանյութը Ացախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին:  
 
Սեպրեմբերի 30-ին, Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրը Սուրբ Էջմիածնից Արագածոտնի մարզի Մուղնի և Թալինի տարածաշրջանի Գառնահովիտ գյուղերի Սուրբ Գևորգ եկեղեցիներում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սուրբի մասունքներին:
 
Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի ադրբեջանական անցակետը հատել է 50 243 բռնի տեղահանված արցախցի։ Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում արդեն սպառվել են կեցավայրերը: Ադրբեջանցիները Հակարիի անցակետում ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել...
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այդ օրը դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում, ժամը 10:30-ին։...
 
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները: Այս հրամանագրով Լեռնայն Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների...
 
Սյունյաց թեմի հոգևորականները արցախցիների ընդունման Գորիսի կայանում են: Զրուցում են մխիթարության կարոտ մարդկանց հետ, փորձում են սփոփանքի խոսքեր գտնել:
 
Ժամը 10:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88.780 անձ: Կոռնիձորում իրավիճակն ու տեղահանվածների պատմություններն է արձանագրում մեր թղթակիցը:
 
Արմավիրի, Կոտայքի, Վայքի, Շիրակի, Գեղարքունյաց և Գուգարաց թեմերի թեմապատկան ճամբարներում և տարբեր կացարաններում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ապաստան է տրամադրվել: Սոցիալական օգնության այլ ծրագրերի մասին ևս՝ տեսանյութում:
 
Ադրբեջանի ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է: Ադրբեջանն ունի մոտ 200 հայերի ցուցակ, որոնց տարբեր հանցագործությունների շինծու մեղադրանքով ցանկանում է կալանավորել: Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրել է ռեւանշիզմի մեջ:
 
Մասիս համայնքում ապաստան գտած արցախցիների թիվը հասնում է 4 հազարի: Հայ եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևորականները զանազան ծրագրերով նեցուկ են կանգնում տեղահանված մարդկանց՝ զորակցում, գոտեպնդում են հոգևոր խոսքով, գործարարների, բարերարների, անհատների հետ համագործակցելով՝ սնունդ ու հագուստ են տրամադրում...
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Մասիսի, Մարմարաշենի, Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցիներ տարվեց Ս. Գևորգ զորավարի մասունքը: Սեպտեմբերի 30-ին Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրն է:  
 
Սրբի հիշատակության օրը Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց ու Մուղնու Ս. Գևորգ հասավ զորավարի խաչաձև մասունքարանը:  
 
Մայր Աթոռից Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի էր բերվել զորավարի մասունքակիր սրբությունը: Ամեն տարի այս տոնին հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից գալիս են այստեղ՝ սուրբ Գևորգի բարեխոսությունը խնդրելու: