Դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը և նրա որդուն


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 8-ին մեղավոր է ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Պաշտպանական խմբի փոխանցմամբ՝ դատավորի կայացրած որոշումը միանգամայն կանխատեսելի էր և վճռված... ավելի

Իտալիայի Ալբայրատե համայնքի ուխտավորներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլանի մոտ գտնվող Ալբայրատե համայնքի ուխտավորներին՝ Հայր Ֆրանչեսկո Կարլետի առաջնորդությամբ։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև... ավելի

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին ընդունեց Հայոց Հայրապետը


Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին։ Նրանց առաջնորդում էր համայնքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս ավագ քահանա Պետոյանը։ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ... ավելի

Իրավաբանները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը


Հոկտեմբերի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ: Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն... ավելի

Պատարագի շնչով. նոր ցուցահանդես Ռուբեն Սևակ թանգարանում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է երիտասարդ նկարչուհի Նոնա Հովհաննիսյանի «Պատարագի շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներում պատկերված են հոգևորականներ և միանձնուհիներ՝ սուրբ պատարագի խորհրդակատարության ու աղոթական վիճակի մեջ։ Ցուցահանդեսը թանգարանում... ավելի

Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին ընդունեց Հայոց Հայրապետը


Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին, ով Հայաստան էր ժամանել Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու առիթով և Մայր Տաճարում մասնակցել էր Սուրբ և Անմահ Պատարագին։... ավելի

Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձը


Հոկտեմբերի 4-ին նշվեց Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձը, որի առթիվ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ սրբավայր էր բերվել Սուրբ Մերկեռիոս Զորավարի մասունքը։ Տոնական Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա... ավելի

Մայր Աթոռի գանձատանը բացվեց վերականգնման և կոնսերվացման արհեստանոց


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի,... ավելի

Դարբնիկի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերի օծման արարողությունը


Մասիս համայնքի Դարբնիկ գյուղում հոկտեմբերի 3-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու գմբեթի ու զանգակատան խաչերի օծման արարողությունը՝ Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի հանդիսապետությամբ։ Դարբնիկցիներ Արթուր Գզիրյանի և բարերար Արսեն... ավելի

Սրբազան պայքարի գործով հերթական նիստ․ թեժ բանավեճ ապացույցների նշանակության շուրջ


Հոկտեմբերի 1-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին փորձաքննության ենթարկված զենք-զինամթերքի վերաբերյալ զննության արձանագրությունները: Պաշտպանական կողմը պահանջեց... ավելի

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ հետ կանչել ՀՀ կառավարության զեկույցը


«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ամբողջությամբ մերժելով Հայաստանի կառավարության հրապարակած «Ճգնաժամը եկեղեցում» զեկույցը և այն որակելով որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պետության կողմից... ավելի

ԵԽԽՎ պատգամավորը հորդորել է պաշտպանել Հայ Եկեղեցու կրոնական ազատությունը


Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Մեծ Բրիտանիայի պատվիրակ, Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լեյն իր ելույթում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ կառավարության գործողություններին՝ դրանք որակելով... ավելի