Միջեկեղեցական համաժողովի անդամները այցելել են Գեղարդավանք


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովի անդամները Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումնանի ուղեկցությամբ այցելել են Գեղարդավանք:... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Աստվածածնի ծննդյան տոնը


Քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբուհու ծննդյան տոնը ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում։ Սեպտեմբերի 8-ը նաեւ Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է։ Այդ օրը կսկսվի նաեւ Խաչվերացի շաբաթապահքը։ Հավատացյալները պահքով ու աղոթքով... ավելի

12-րդ անգամ անցկացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը


Այն Հայաստանի մշակութային կյանքում յուրօրինակ հարթակ է, որը համադրում է արվեստը, հոգևոր, մարդասիրական արժեքները: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը: Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք քաղաքներում ու Երևանում մարդիկ համերգային երեկոների են մասնակցել, որոնց հաջորդել են ֆիլմերի դիտումներն... ավելի

Ճարտարապետը ներկայացրել է Քարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու նախագիծ


Քարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին բացառիկ կառույց է։ Մասնակի պեղումներ վերջին անգամ 1983 թվականին են արվել: Այժմ պահպանման, ամրակայման և ցուցադրման կարիք ունի: Կանգուն է միայն կառույցի հյուսիսային հատվածը՝ խաչաթև գմբեթով: Աղոթատունը կառուցված է սև և բաց դարչնագույն սրբատաշ տուֆից: Կառուցման թվականի... ավելի

Ներքին Բազմաբերդում կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին


Կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին սկսել են կառուցել 90-ականներից։ Եկեղեցու հիմքերն օծել է Գարեգին Առաջին հայրապետը։ Մինչև 2000-ականների սկիզբը ընդհատումներով շարունակվել են եկեղեցու շինարարությունը, որոնք այդ ընթացքում հոգում էին բազմաբերդի բնակիչներ Հենզել Եղիազարյանը, Ֆրրիկ և Իզաբել... ավելի

Միջեկեղեցական Համաժողովի մասնակիցները այցելել են Խոր Վիրապ


Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ անցկացվում է «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Ուխտագնացությունները հայոց նվիրական սրբավայրեր համաժողովի բաղկացուցիչ մասն է: Նիկիայի ժողովն առանցքային նշանակություն է... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է համաժողովի մասնակիցներին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Կաթողիկոսի և «Ապրելով Հավատամքն այսօր» խորագրով միջեկեղեցական համաժողովի մասնակիցների հանդիպումը։ Նորին սրբությունը ողջունել է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակը ոգեկոչող համաժողովի համար Հայաստան եկած հոգևորականներին: Նրանք... ավելի

Մայր Աթոռում կայացել է Էկումենիկ համաժողվի բացման արարողությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է «Ապրելով հավատամքն այսօր» խորագրով միջեկեղեցական համաժողովը՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին: Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը ողջունել է Էջմիածին ժամանակ հոգևորականներին: Նորին Սրբությունն ընդգծել է, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ... ավելի

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով


Սրբազանի կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 6-ին: Դատախազը միջնորդել է ժամկետը ևս մեկ ամսով երկարացնել, պատճառաբանելով, որ Միքայել Սրբազանը, ազատության մեջ գտնվելով, կարող է նոր հանցանք գործել: Պաշտպանները նկատել են, որ դատավարության ընթացքում նա կարող էր և ուներ լրատվամիջոցներով խոսելու... ավելի

Ամենայն հայոց Կաթողիկոսը Արցախի անկախության հռչակման օրվա առիթով ուղերձ է հղել


Վեհափառ հայրապետը նկատել է, որ Արցախի անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։... ավելի

Արցախի անկախության օրը Եռաբլուրում օծվել եւ բացվել է «Արցախի կանչը» հուշակոթողը


Հուշակոթողն օծել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այն նվիրված է արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի կենտրոնում գլխավոր՝ 7 մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթողն է, հարակից՝ երկու խաչքարերը: Կարմրագույն տուֆե խաչքարը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերի 25-... ավելի

Գիտելիքի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել


Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է աշակերտներին եւ ուսանողներին, որ ջանասիրությամբ հետևեն ուսումնառության ընթացքին, զորանան առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարողանան ամբարած գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Վեհափառ հայրապետը ուժ ու... ավելի