Ամենայն հայոց Կաթողիկոսը Արցախի անկախության հռչակման օրվա առիթով ուղերձ է հղել


Վեհափառ հայրապետը նկատել է, որ Արցախի անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։... ավելի

Արցախի անկախության օրը Եռաբլուրում օծվել եւ բացվել է «Արցախի կանչը» հուշակոթողը


Հուշակոթողն օծել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այն նվիրված է արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի կենտրոնում գլխավոր՝ 7 մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթողն է, հարակից՝ երկու խաչքարերը: Կարմրագույն տուֆե խաչքարը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերի 25-... ավելի

Գիտելիքի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել


Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է աշակերտներին եւ ուսանողներին, որ ջանասիրությամբ հետևեն ուսումնառության ընթացքին, զորանան առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարողանան ամբարած գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Վեհափառ հայրապետը ուժ ու... ավելի

Միքայել սրբազանի գործով դատավարությունը հասել է եզրափակիչ ելույթների փուլին


Գործի քննությունն սկսվել էր օգոստոսի 15-ին՝ երկու շաբաթ առաջ։ Գրեթե ամեն օր դատական նիստ է նշանակվել՝ հաճախ շարունակվել աշխատանքային ժամից հետո։ Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 25-ին ավարտվել են հիմնական դատալսումները: Օգոստոսի 28-ի նիստին եզրափակիչ ելույթներով հանդես են եկել մեղադրող ու պաշտպանական կողմերը... ավելի

Նիկիայի ժողովի 1700-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռում կանցկացվի գիտաժողով


Սեպտեմբերի 3-ից յոթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին: Նիկիայի ժողովը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց երկուսուկես տասնամյակ անց և շրջադարձային է դարձել ընդհանրական եկեղեցու պատմության մեջ:... ավելի

Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցում գիտելիքի և դպրության օրվա առիթով օրհնության կարգը է կատարվել


Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցում օրհնության կարգը կատարել է տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։ Նա աշակերտներին ու մանկավարժներին հիշեցրել է, որ կրթությունը միայն գիր-գրականություն սերտելը չէ, կրթությունը հոգեկերտվածք է: Հոգեւորականը նկատել է, որ կրթվել՝ նշանակում է միտքն ու հոգին նորոգող... ավելի

ԱՄՆ-ում կայացել է հայ ուսուցիչների ամենամյա հավաք


Հյուսիսային Ամերիկայի հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում անցկացվել է ուսուցչական 14-րդ ամենամյա հավաքը: Ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկպոս Տերտերյանը: Սրբազանը կոչ է արել սփյուռքի հայ մանկավարժներին մնալ հայապահպանության առաջնագծում: Այս... ավելի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Կրթության մշակների օրհնության կարգ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մեծ թվով մանկավարժներ: Ամեն տարի այս օրը կրթության մշակները Մայր Տաճարում մասնակցում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին և ստանում Հայոց... ավելի

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել շարժման անդամներին և գոհունակություն հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի... ավելի

Մայր Աթոռից Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Թովմաս առաքյալի մասունքակիր խաչը


Հրազդանի Վանատուր թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնել են Թովմաս, Հակոբոս, Շմավոն առաքյալների հիշատակը: Հավատավյալները մասնակցել են Խաչերթի, որը մեկնարկել է քաղաքի երկու կողմերից: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պահոցից Հրազդանի Սուրբ Աստվածածին է բերվել Թովմաս... ավելի

Միքայել Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև հինգ տարի ազատազրկում


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը, որն ընդամենը 2 շաբաթ տևեց, մոտենում է ավարտին: Հանրային մեղադրողը միջնորդել է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր անելու համար։ Դատական նիստի... ավելի

Եզրաս արքեպիկոպոս Ներսիսյանը օծել է Նախոդկայի նորակառույց եկեղեցին


Օգոստոսի 24-ը Նախոդկայում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվել է և բացվեց հայկական նորակառույց եկեղեցին։ Աղոթատունը, որն անվանակոչվել է Սուրբ Հարություն անունով, ունի 24 մետր բարձրություն: Կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով... ավելի