2021 թվականին լրանում է Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակը: 17 տարեկանում ամուսնանալով 19-ամյա Թումանյանի հետ՝ Օլգան, ըստ էության, դառնում է Թումանյանի ամբողջ գիտակցական կյանքի ուղեկիցը: Սակայն Թումանյանի կյանքում եղել են նաև այլ կանայք: Արդյո՞ք Օլգան էր Թումանյանի մուսան, արդյո՞ք այդքան վաղ ամուսնությունը ազդել է Թումանյանի ստեղծագործության յուրահատկությունների վրա: Եվ, ընդհանրապես, ի՞նչը կներշնչի կյանքում պոետին, եթե չլինեն կինն ու գինին: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: #Զուգահեռ_ընթերցումներ #Շողակաթ_TV

2021-02-20T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ