«Մանկական աղոթք» երգի հեղինակը Կոմիտասն է: Նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը, կատարում է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը:

«Երգատեղ» ստուդիայի սաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Ստուդիայում փոքրիկները ոչ միայն երգել են սովորում, այլ նաև ծանոթանում են երգի պատմությանը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել հայերեն մանկական երգերը: Բացի այդ՝ երեխաները ձեռքերի-ոտքերի խաղով տեղում երգին համապատասխան փոքրիկ ներկայացում բեմադրելով մարզում են մարմինը:
 

2024-12-27T20:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ