«Կայթ Մշակութային Հանգույցը» միջոլորտային էկոհամակարգ է, որը միավորում է մի քանի կազմակերպությունների, տասնյակ արվեստագետների և երաժիշտների, ինչպես նաև հարյուրավոր ուսանողների՝ ապահովելու հայ մշակույթի կենսապտույտը՝ պահպանությունից մինչև զարգացում։ Ձեռք բերված գիտելիքն ու փորձը վերածվում են շոշափելի արդյունքների՝ գրքերի, ձայնագրությունների և ալբոմների, ֆիլմերի և տեսանյութերի, ինչպես նաև հանրային ներկայացումների, ձեռագործ աշխատանքների։ «Արտֆոկուսում» ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի դասախոս Տաթևիկ Շախկուլյանը պատմել է «Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերի մասին:

2025-12-14T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ