Հուլիս 2025

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
1
2
3
4
5
6
 
Երկուշաբթի մատուցված պատարագին ներկա են եղել Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ընտանիքների անդամներ: Վրթանես սրբազանը նկատել է, որ շուրջ երկու տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը քրիստոնյաներիս ու հայերիս...
 
Հուլիսի 5-ին եկեղեցին կնշի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նախորդող շաբաթապահքի բոլոր օրերին Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Պատարագ կմատուցվի, որի ընթացքում հավատացյալները աղոթում են գերյալների ազատության, նեղյալների...
 
Հուլիսի 1-ին Մայր Տաճարում պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ հոգևորականի՝ յուրաքանչյուր հայ, եթե գիտի իր երկրի ու եկեղեցու պատմությունը, պիտի նաև գիտակցի՝ Քրիստոսին մոտենալով, զղջումով ու ապաշխարությամբ, անցյալի սխալներից դասեր քաղելով միայն հնարավոր է...
 
Երեկոյան պատարագին հավատացյալները աղոթել են գերության և նեղության մեջ գտնվողների համար: Ի՞նչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպե՞ս դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն: Հավատացյալներն այս հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ հոգևորականներից։
 
Պատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականության գաղափարը պահպանող կառույց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականության հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը: Թեզը, թե իբր եկեղեցին պատմության...
 
Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հորդորել է հավատացյալներին աղոթել, քանի որ միայն այդ կերպ կարող են փարատել անազատության մեջ գտնվող Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միայնությունը։ Սրբազան հայրը հավատացյալներին հրավիրել է Տիրոջ զորակցությունը հայցել նրանց համար, որ...
 
Հավատացյալները երեկոյան ժամերգությունից հետո Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցում մատուցված պատարագին աղոթել են գերիների ազատության, մեռյալների մխիթարության և երկրի խաղաղության համար։ Տեր Առնակ քահանա Հարությունյանը նկատել է, որ այս 4 օրերին սուրբ Պատարագի հիմնական աղոթքը հավատացյալներներն ուղղում են...
 
Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը օծել է 16 վեմ քարերը, ապա դրանք ամփոփել են կառուցվող եկեղեցու հիմքերում։ Խմելնիցկիում սա հայկական առաջին եկեղեցին է։ Ճարտարապետը հայաստանաբնակ Անդրանիկ Սարգսյանն է: Եկեղեցին լինելու է գմբեթավոր, տարածքում գործելու է նաև կիրակնօրյա...
 
Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմը նշել է կազմավորման 25 ամյակը։ Այն ստեղծվել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ, 2001 թ., երբ նշվում էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Հուլիսի 2-7-ը անցկացվող համահայկական ուխտագնացությանը...
 
Մայր Տաճարում Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը հոտդորել է հավատացյալներին լինել անսասան, ինչպես հայոց հայրապետներն են եղել: Սուրբ Պատարագների շղթան սկսվել է հունիսի 30-ից: Հուլիսի 5-ին կնշվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը:  
 
Նոր բացված «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրությանը առաջին անգամ ներկայացվել է Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների առաջին շերտից վերականգնված պատկերը։ Ցուցադրության բացման արարողությանը Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հայտարարել է, որ բազմազան և պարբերական...
 
Հավուց Թառ վանական համալիրը ծրագրով նախատեսում են հետազոտել, չափագրել, նախագծել եւ սկսել շինարարությունը։ Ծրագրով նախատեսվում է սկսել պատմաարխիվային հետազոտություներ, նյութերի հավաքագրում, պեղման լայնածավալ աշխատանքներ, վիդեո ֆոտո փաստագրում և այդ ամբողջ նյութի հիման վրա կվերականգնեն համալիրը։ Վաղ...
 
Հոգևոր հայրերը հորդորել են աղոթել երկրի խաղաղության և միասնության համար: Այս օրերին մատուցվող պատարագները գերյալների, հոգևոր հայրերի ազատության և հասարակական համերաշխության համար են: Հունիսի 5-ին, Հայ առաքելական եկեղեցում պատարագ կմատուցվի սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի առիթով:...
 
Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Հայոց առաջին հայրապետին նվիրված 3 տոներից է, նշվում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթ օրը: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին այն կնշի հուլիսի 5-ին: Այդ օրը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է: Սրբի մասունքներից մեկն էլ ամփոփված է այս...
 
Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները անհանդուրժելի են համարել իշխանության ոտնձգությունը Հայրապետական Աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Որդիական խոնարհությամբ եպիսկոպոսաց դասն ու թեմակալ առաջնորդները իրենց հավատարմությունն են հայտնել Հայոց Եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին...
 
Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք։ Հայոց հայրապետի տնօրինությամբ, տոնի շաբաթապահքի օրերին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում ամեն օր երեկոյան Սուրբ Պատարագ էր մատուցվում՝ հնարավորություն ընձեռելով...
 
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարծում է, որ եկեղեցու թիրախավորումը թուլացնելու է մեր պետականության հիմքերը, իսկ հայ առաքելական եկեղեցին մշտապես եղել է այդ պետականության կերտման կարևոր դերակատարն ու պաշտպանը։ Նիկոլ Փաշինյանի թիրախային հարձակումներին զուգահեռ Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու...
 
Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ոչ միայն նշխարների գյուտի տոնին, այլեւ ամեն օր հնարավոր է հաղորդակցվել Լուսավորիչ հայրապետի մասունքներին, որ տեղադրված է մուտքի մոտ՝ ամպհովանու տակ: Եկեղեցու օծումը կատարվել է 2001թ.-ին՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ, Հայաստանում Քրիստոնեության...
 
7
8
9
10
11
12
13
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին մասնակցելու և Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու համար Մայր Աթոռ են գնացել Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման անդամները: Այս օրերին Մայր Աթոռում են նաև հայ եկեղեցու...
 
Ուշիի վանական համալիրը վերակառուցելու համար հազարավոր բեկորներ են մասնագետները հաշվառել ու համարակալել: Անհրաժեշտություն է աառաջացել կազմել նաև ամրակայման, կոնստրուկտորական ու շահագործման նախագիծ: Վերակառուցմանը զուգահեռ պատմական տեղեկությունների ուսումնասիրություններ են կատարվում: 1999 թվականից...
 
Երկօրյա կրթական ծրագրին «Ընտանիքը Եկեղեցու Հիմքն է» և «Ամուսնությունը և Ռոմանտիկ Հարաբերությունը» թեմաներով բանախոսությամբ հանդես են եկել հոգևորականներ՝ աշխարհարհասփյուռ թեմերից։ Բանախոսություններն ընթացել են բաց երկնքի տակ, երիտասարդները բաժանվել են խմբերի և տարբեր տաղավարներում հոգևորականների հետ...
 
Հոգեւորականները ամենօրյա պատարագների ժամանակ հորդորել են հավատացյալներին աղոթել ազատազրկվածների՝ մասնավորապես ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող հայրենակիցների համար: Հավատացյալներն աղոթել են նաև Հայաստանում կալանքի մեջ գտնվող եկեղեցականների՝ Միքայել և Բագրատ սրբազանների, ինչպես նաև...
 
Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին տոնական պատարագ է մատուցվել Արարատի մարզի Բյուրավան համայանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Համայնքն ու հյուրերը տոնեել են եկեղեցու վերաօծման 25-րդ և հիմնադրման 195-րդ տարեդարձը:  
 
ԵՀԽ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանն ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները։ Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված...
 
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն և Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցիների համայնքների ուխտավորներին, որոնց առաջնորդել են Վազգեն քահանա Քուզույանը և Թադեոս քահանա Բարսեղյանը: Նորին Սրբությունն օրհնել է ներկաներին, կարևորել դեպի հայրենիք...
 
Բրիտանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Բրազիլիայի և ԱՄՆ Հայոց թեմերից ժամանած երիտասարդները երեք շաբաթ Մայր Աթոռում կմասնակցեն հայագիտական և կրոնագիտական դասընթացների: Վեհափառ Հայրապետն, օրհնելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորեց նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և...
 
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնել է թարգմանիչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության տոնը: Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական Սուրբ և...
 
Արդեն երկրորդ անգամ է՝ Մատենադարանում հավաքվում են շուրջ չորս տասնյակ հայագետներ ամբողջ աշխարհից՝ Հյուսիսային Ամերիկայից, Երուսաղեմից, եվրոպական խոշոր կրթական կենտրոններից, առաջատար միջազգային հաստատություններից, ձեռագրական կենտրոններից։ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում ցուցադրություններ...
 
Ցուցադրվել են կիրառական արվեստի դասարանների աշխատանքները՝ խեցի, գեղանկար, գորգ, կարպետ, մաքրամե, բատիկա: Հայորդյաց տներում սկսվել են ամառային արձակուրդները և մինչ սաները կհեռանան ցուցահանդեսից, սպիտակ պաստառի վրա գրում են իրենց մաղթանքները՝ հավատով, որ դրանք իրականություն կդառնան նոր ուսումնական...
 
Քահանաները հայտարարել են, որ Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանության դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են հավատացյալներին և ուղղակիորեն ոտնահարում են Սահմանադրությունը։ Քահանաներն իրենց որդիական...
 
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին Քահանաների տարեկան ժողովում փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մինչեւ ձերբակալությունը 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Այս հավաքին ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է՝ որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու...
 
 
 
14
15
16
17
18
19
20
Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց տեղի է ունեցել «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու և ընդդեմ Հայաստանում լայն թափ առած բռնաճնշումների։ Լոս Անջելեսի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ համայնքային, հոգևոր ու հասարակական գործիչներ, հանդես...
 
Հայրավանք վանական համալիրի ուխտն այս տարի համընկել է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնին: 2016 թվականից Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վանական համալիր է տեղափոխվում Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Խաչափայտի մասունքը վանքում մնացել է մինչև երեկոյան...
 
Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ ուղղանկյունաձև, գմբեթավոր եկեղեցի է եղել։ Գործել է մինչև 1920 թվականը, ապա կարմիր բանակայինները հրետակոծել՝ ավերել են գմբեթն ու զանգակատունը, իսկ քահանային աքսորել են։ 1970-ականներին եկեղեցու...
 
Սա Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է, որը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տնօրինությամբ: Տոնը նշվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը։ Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, որում պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու իշխաններ,...
 
 
 
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տօրհնությամբ և Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը, գործում է աշխարհի բոլոր մայրցամաքներում և վառ պահում հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հանդեպ սերը: Այս կառույցի շնորհիվ ուխտավորաբար հայրենիք են եկել հազարավոր...
 
Հայաստանի և Սփյուռքի հայոց թեմերում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26 տարիների ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է շուրջ 300 եկեղեցի: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսևորել մեր հայրերի սրբազան հավատքի, մեր անցյալի հոգևոր...
 
Ծառատունկը նախաձեռնել է ՀԲԸՄ-ը։ Ծառերն անհատույց տրամադրել է Armenian tree preject բարեգործական հիմնադրամը: Մասնագետները նախապես ուսումնասիրել էին տարածքը և առաջարկել տեղի կլիմային համապատասխան, սակավ խնամք պահանջող բույսեր:  
 
Շուրջ 28 երկրում ՀԲԸՄ հովանու ներքո Երիտասարդ արհեստավարժների խմբեր են գործում, որոնք համայնքային ծրագրեր են իրականացնում՝ հաճախ մայր հայրենիքի համար: Երիտասարդ արհեստավարժների խմբերն ամեն երկու տարին մեկ որևէ երկրում անցկացնում են իրենց համատեղ հավաքը։ Ամենայն Հայոց Հայրապետը նկատել է, որ հենց...
 
Երիտասարդները վերջին շաբաթների ընթացքում հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, սովորել են հայոց լեզու, հայոց պատմություն։ Հոգևոր, կրոնական գիտելիք են ստացել։ Մասնակցել են մշակութային ծրագրերի, Էջմիածնի հայրդյաց տանը արվեստի, արհեստի դասերի են մասնակցել: Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ...
 
Ֆիլադելֆիայի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Հակոբ քահանա Գևորգյանի առաջնորդությամբ ուխտավորաբար հայրենիք եկած պատանիները շրջել են Հայաստանում: Ուխտավորները Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու առաքելությամբ։ Իրենց ուխտի համաձայն՝ Հայաստանում...
 
Պայծառակերպության տոնին, նախորդում է շաբաթապահքը։ Կարևոր է պահեցողությունը անցկացնել աղոթքով, ավելի շատ Սուրբ Գիրք կարդալով, խորհրդածելով և եկեղեցի հաճախելով: Վարդավառի շաբաթպահքն այս տարի կսկսվի հուլիսի 21-ին:  
 
Կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն հիմնական, ավագ, և ավելի բարձր կրթություն։ Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:  
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Իզմիրլյան բժշկական կենտրոնն անվճար բուժօգնություն է տրամադրում սիրիահայերին, Արցախից տեղահանվածներին, 44-օրյա պատերազմում վիարվորվածներին, «Զինվորի տան» շահառուներին, զոհված զինծառայողների ընտնաիքներին: Սոցիալապես անապոհով անձանց համար...
 
Վերջին քսան տարվա ընթացքում զգալիորեն ավելացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թանգարանների և թանգարանային նմուշների թիվը: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ջանքերով և հավատացյալների նվիրատվություններով թանգարանները հարստանում են նոր նյութերով:
 
Հայաստանում գործող 8 հայորդյաց տները 31 տարի առաջ ստեղծվել են Ամենայն Հայոց Հայրապետի տեսիլքով։ Հայորդյաց տները նպաստել են հազարավոր հայորդիների հոգևոր և մասնագիտական կրթություն ստանալուն:
 
Արցախյան պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում:  
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց  ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես ՝ մեր հարատևության: Սուրբ Էջմիածինն Աստծո մշտնջենական...
 
21
22
23
24
25
26
27
Վեհափառ Հայրապետը Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցների հետ հանդիպմանը անդրադարձել է Արցախի բռնազավթմանը, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիներին վերադարձնելուն։ Ամենայն Հայոց...
 
 
 
 
Մայր Աթոռի Մատենադարանում ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության Անդրանիկ սկաուտական բանակավայրի ամառային հավաքի այս տարվա մասնակիցներին հյուրընկալել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան հայրը նրանց փոխանցել է Նորին Սրբության...
 
Վեհափառ հայրապետը հույսի, խաղաղաության և սիրո կոչ է ուղղել և հորդորել որ, ուր էլ լինեն, իրենց գործով, այլ ոչ խոսքով վկայեն հավատի ու նվիրվածության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտավորների հետ քննարկել է եկեղեցի-պետություն հարաբերությունները։
 
Ուսանողները որպես ջոկատավարներ անգլերենի, կենսաբանության, իրավագիտության, հայոց լեզվի ու կրոնի դասեր են անցկացնում Բյուրականի Խրիմյան Հայրիկ կրթարան հաճախողների համար: Դասերն ընդմիջվում են քաղցրավենիքով ու բակային խաղերով: Խրիմյան Հայիկ կրթարանում Արագածոտնի թեմն ու «Հայ-Դանիական բարեգործական...
 
Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որին պատրաստվում են շաբաթապահքով: Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմությունն է: Հուլիսի 27-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը...
 
Սուրբ Աստվածածին եկեղեցում Պայծառակերպության տոնին կմատուցվի տոնական Պատարագ։ Սուրբ Խաչի մասունքարանը եկեղեցում կմնա մինչեւ օրվա ավարտը։ Արագածոտնի թեմը հրավիրում է հավատացյալներին հաղորդակից դառնալու սուրբ մասունքից բխող օրհնությանը։  
 
 
Կաթողիկոսական դամբարանը կառույցի կենտրոնում է տեղակայված, աջ և ձախ կողմերը նախատեսված են մոմավառության համար: Կառույցը նաև երկու խորան ունի, որոնք Նորին Սրբությունը օծել է և կոչեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Շուրջ 1000 ք/մ տարածք զբաղեցնող ստորգետնյա, կամարակապ կառույցի...
 
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին Պատարագ է մատուցվել Արագածոտնի թեմի Արագած գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագիչ հոգևորականը անդրադարձել է Պայծառակերպության ավետարանական դրվագին և խոսեց Աստծու հետ հաղորդակցվելու համար աղոթքի զորության մասին։  
 
Պատարագը մատուցել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան հայրը կոչ է արել մաքրել մտքերը, ցրել հորիզոնի մշուշը։ Նա մաղթել է, որ պատերազմի կորուստներից ու ցավերից բեկված հայ ժողովուրդն ամրանա հույսով ու հավատքով, արժանապատվությունն ու պատվախնդրությունը ոռոգեն մեր հաղթական ճանապարհը և Տիրոջ արդար ձեռքը...
 
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ, Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ուխտերթ է անցկացվել: Ուխտերթից առաջ հավատացյալները Սուրբ Հակոբ եկեղեցում երեկոյան ժամերգության և ընդհանրական խոստովանության...
 
28
29
30
31
1
2
3
Ֆիլմը պատմում է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի՝ Մարջանլու տեղանքի բարձունքներից մեկը պաշտպանող 25-րդ գումարտակի սխրագործության մասին: Ռազմավարական կարևոր նշանակության Անանուն բարձունքը պաշտպանել են մայոր էդգար Մաթևոսյանի՝ Մաթոսի հրամանատարության տակ գտնվող զինծառայողները։ Զինվորների մի...
 
Թանահատի վանքը կամ ինչպես տեղացիններն են ասում Կարմիր վանքը Սիսիանից 25 կմ հարավ-արևմուտք է՝ Արևիս գյուղի մոտ: Ստեփանոս Օրբելյանը վանքը «մեծ առաքինարան» է անվանել, որտեղ ճգնող և սպասավորաղ հոգևորականների սրբակենցաղության մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել։ Մեր այս ճամփորդության ընթացքում...
 
Պեղումների ընթացքում բացվել են եկեղեցու հյուսիսային պատի հիմքերը։ Ըստ մասնագետների նախնական ենթադրության՝ ավերման պատճառը պատերազմներն ու արշավանքներն են եղել: Հուշարձանի հյուսիս-արևելյան տարածքից գտնվել է խեցե 6 կարաս։ Կարասներից երկուսը ժամանակի ընթացքում վնասվել են:
 
Մայր Աթոռ են այցելել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ և Կենտրոնական վարչության անդամներ։ Այս առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։