Հուլիս 2026

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
29
30
1
2
3
4
5
 
 
 
 
Մայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ...
 
Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» նախագիծը, որի մտահղացումը «Խոստում» հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է: Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն և ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է: Յուրաքանչյուր խաչի մեջ ամփոփված են տարբեր սրբավայրերից...
 
ՀՀ վարչական դատարանը հունիսի 1-ին բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ ոչ իրավաչափ ճանաչելով վերջինիս անգործությունը: Գործը վերաբերում է Արագածոտնի թեմի Սուրբ Հովհաննավանքում ստեղծված իրավիճակին: Վանքի նախկին հովիվ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն ամիսներ շարունակ...
 
 
 
6
7
8
9
10
11
12
Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառը), որը Թաբոր լեռան վրա Փրկչի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմության հիշատակությունն է: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և հարուստ է...
 
Հառիճավանքում ընթանում են 1235 թվականին ստեղծված «Օդիգիտրիա» Տիրամոր որմնանկարի ախտորոշման, մաքրման, վերականգնման և կոնսերվացման աշխատանքները: Ջրամեկուսացման և խոնավության խնդիրները լուծելուց հետո, ճարտարապետ Արա Զարյանն ու բելգիացի մասնագետ Քրիստին Լամուրեն աշխատում են որմնանկարի պահպանված...
 
Վազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Թադեոս Վարդանյանն իր հոգևոր ուղին ընտրել է որպես երախտագիտություն Աստծուց ստացած նկարչական շնորհի: Դպրանոցի տեսչական կազմի աջակցությամբ բացված հատուկ արվեստանոցում երիտասարդը նախկին աշխարհիկ...
 
 
 
 
Հուլիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին, որոնց առաջնորդում էր հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Բարսեղյանը։ Հայոց Հովվապետն իր օրհնության խոսքում կարևորեց սփյուռքի հայորդիների...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը բացվել է նկարչության ու դեկորատիվ-կիրառական արվեստի դասարանների սաների տարեվերջյան ցուցահանդեսը, որտեղ ի մի են բերվել շնորհալի երեխաների ձեռքբերումներն ու միասնական ստեղծագործական ջանքերը: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների գայթակղություններին՝...
 
Մասյացոտնի թեմի Արարատի մարզի Դվին համայնքի Ս. Հարություն եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեկշաբաթյա հոգևոր բակային ճամբար, որտեղ ընդգրկվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները: Այս փուլի կազմակերպմանը սկզբում աջակցել են եկեղեցու համայնքի անդամները, իսկ...
 
 
Հուլիսի 12-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական պատարագ: Պատարագիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձել է Թաբոր լեռան վրա աշակերտներին Քրիստոսի աստվածային...
 
Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի գլխավորությամբ ուխտագնացություն է կազմակերպվել Վարդենիկի 11-13-րդ դարերի Իշխանավանք, որտեղ մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ և կատարվել անդաստանի կարգ: Միջոցառման ընթացքում սրբազան հայրն...
 
13
14
15
16
17
18
19
Հուլիսի 12-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին, Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցին: «ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության աջակցությամբ սրբավայրում կատարվել են ներքին հարդարման...
 
«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը Իջևանում՝ Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում, Պայծառակերպության տոնի օրը «Նվիրում» խորագրով համերգով նշեց հոբելյանական 10-րդ տարեդարձը։ Երգչախումբը հիմնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հոբելյանական համերգին հետևել է հեռավար, քանի որ գտնվում է տնային...
 
 
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցելու համար սփյուռքից Մայր Աթոռ ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի ու պատմության իմացությունը և...
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը Իտալիայի Պինետո քաղաքում անցկացված Կատարողական արվեստի միջազգային փառատոնից վերադարձել է հաղթանակով՝ արժանանալով Գրան պրիի՝ գլխավոր մրցանակի: 12 երկրից ժամանած խմբերի շարքում Հայաստանից մասնակցել է միայն «Նարեկ» պարային դպրոցը...
 
 
Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակը։ Ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Թադեոս առաքյալը Հայաստան է բերել...
 
Հուլիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սանատրուկ արքայի դուստր Սուրբ Սանդուխտ կույսի՝ առաջին հայ մարտիրոսուհու հիշատակը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում, որտեղ զետեղված է առաքյալի սրբազան մասունքը, Ամենայն Հայոց...
 
 
20
21
22
23
24
25
26
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ամռան երկու ամիսներին գործում է Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը։ 8-15 տարեկան շուրջ 1500 երեխաներ այստեղ ստանում են ռազմական գիտելիքներ, ձեռք բերում ինքնուրույնություն, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի...
 
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 20-օրյա «Էկոճամբար-2026»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքել 6-ից 60 տարեկան մասնակիցների։ Ճամբարում հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականները։  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց հայագիտական և կրոնագիտական եռշաբաթյա դասընթացը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 18–ից 25 տարեկան 30 երիտասարդ։ Ծրագրի ընթացքում նրանք խորացրել են հայոց լեզվի ու պատմության իմացությունը, հանդիպել Վեհափառ Հայրապետին, այցելել սրբավայրեր և...
 
Մասյացոտնի թեմի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հուլիսի 23-ին մատուցվել է ուխտի պատարագ՝ նվիրված սրբավայրի օծման 20-ամյակին։ Արարողության ընթացքում քարոզ է խոսել թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:  
 
Հուլիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում վերսկսված դատավարության ընթացքում դատարանը որոշել է «Սրբազան պայքարի» մասնակից Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանինը՝ թողնել անփոփոխ: Հաջորդ դատական...
 
Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը, որն այս տարի նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին: Միջոցառման շրջանակներում ևս 2 տարով երկարաձգվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ աշխարհասփյուռ հայերեն ձեռագրերի թվային համահավաք շտեմարանի...
 
Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև...
 
Օրերս Լոնդոնում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի ու նրա շուրջ համախմբված կառույցների ու կամավորական խմբերի ջանքերով անցկացվել է Հայկական ամառային 16-րդ փառատոնը, որը մեկ հարկի տակ էր համախմբել մեր հայրենակիցներին: Միջոցառման ընթացքում թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հանդես է...
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու ուխտավորներին՝ Տեր Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ։ Համայնքը ձևավորվել է դեռևս 1890-ականներին և այստեղ հիմնել է Միացյալ Նահանգների առաջին հայկական եկեղեցին, որը...
 
Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ վերաօծված սրբավայրի 12-րդ տարեդարձն ու ուխտի օրը, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվել էր Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Տոնական Պատարագ է մատուցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա...
 
27
28
29
30
31
1
2