Արագածավանում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը


Սեպտեմբերի 21-ին Թալինի խոշորացված համայնքի Արագածավան գյուղում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը։ Այդ առիթով Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեցին Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Պատարագիչը Տեր Հայկ քահանա Սահակյանն էր, ով իր քարոզում նշեց, որ օրը... ավելի

Անկախության օրը Հայոց Հայրապետը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն


Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած զավակների հիշատակին։ Հայրապետի հանդիսապետությամբ պանթեոնում կատարվեց... ավելի

ՀՀ անկախության 35-ամյակի առիթով հանրապետական մաղթանք և հայրապետական ուղերձ


Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականաց դասը և ժողովուրդն աղոթք բարձրացրեցին ՀՀ անսասանության ու խաղաղության համար։ Հայրապետական... ավելի

Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ


Սեպտեմբերի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Օծման արարողությանը մասնակցեցին Մայր... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստ


Սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Պաշտպանական խումբը... ավելի

Save Armenia կազմակերպության պատվիրակությունը՝ Մայր Աթոռում


Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ... ավելի

Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ... ավելի

Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր Աթոռում


Սեպտեմբերի 15-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, որին մասնակցում էին նաև Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները։ Ժողովականները քննարկեցին Ազգային ժողովում և... ավելի

Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ քննարկվեց փորձագիտական եզրակացությունը


Սեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որտեղ Քննչական կոմիտեի ավագ փորձագետ Անդրանիկ Ղուկասյանը պատասխանեց զենք-զինամթերքի վերաբերյալ իր փորձաքննության մեթոդաբանությանն առնչվող հարցերին։... ավելի

Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը


Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական քառօրյա ժողովը։ Օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանն ու... ավելի

Հայտարարություն․ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում հայկական պատկանելությունը ժխտող հայտարարություններն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային... ավելի

Մեռելոցի պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝ Տիրոջից հայցելով ողորմություն, մեղքերի... ավելի