Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
3 |
7 |
|||||
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է աշակերտներին եւ ուսանողներին, որ ջանասիրությամբ հետևեն ուսումնառության ընթացքին, զորանան առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարողանան ամբարած գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Վեհափառ հայրապետը ուժ ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել շարժման անդամներին և գոհունակություն հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մեծ թվով մանկավարժներ: Ամեն տարի այս օրը կրթության մշակները Մայր Տաճարում մասնակցում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին և ստանում Հայոց...
Նուբարաշենի Սրբոց նահատակաց եկեղեցում օրհնության կարգը կատարել է տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։ Նա աշակերտներին ու մանկավարժներին հիշեցրել է, որ կրթությունը միայն գիր-գրականություն սերտելը չէ, կրթությունը հոգեկերտվածք է: Հոգեւորականը նկատել է, որ կրթվել՝ նշանակում է միտքն ու հոգին նորոգող...
Սեպտեմբերի 3-ից յոթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին: Նիկիայի ժողովը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց երկուսուկես տասնամյակ անց և շրջադարձային է դարձել ընդհանրական եկեղեցու պատմության մեջ:...
Հյուսիսային Ամերիկայի հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում անցկացվել է ուսուցչական 14-րդ ամենամյա հավաքը: Ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկպոս Տերտերյանը: Սրբազանը կոչ է արել սփյուռքի հայ մանկավարժներին մնալ հայապահպանության առաջնագծում: Այս...
Գործի քննությունն սկսվել էր օգոստոսի 15-ին՝ երկու շաբաթ առաջ։ Գրեթե ամեն օր դատական նիստ է նշանակվել՝ հաճախ շարունակվել աշխատանքային ժամից հետո։ Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 25-ին ավարտվել են հիմնական դատալսումները: Օգոստոսի 28-ի նիստին եզրափակիչ ելույթներով հանդես են եկել մեղադրող ու պաշտպանական կողմերը...
|
Վեհափառ հայրապետը նկատել է, որ Արցախի անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։...
Սրբազանի կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 6-ին: Դատախազը միջնորդել է ժամկետը ևս մեկ ամսով երկարացնել, պատճառաբանելով, որ Միքայել Սրբազանը, ազատության մեջ գտնվելով, կարող է նոր հանցանք գործել: Պաշտպանները նկատել են, որ դատավարության ընթացքում նա կարող էր և ուներ լրատվամիջոցներով խոսելու...
Հուշակոթողն օծել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այն նվիրված է արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի կենտրոնում գլխավոր՝ 7 մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթողն է, հարակից՝ երկու խաչքարերը: Կարմրագույն տուֆե խաչքարը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերի 25-...
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է «Ապրելով հավատամքն այսօր» խորագրով միջեկեղեցական համաժողովը՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին: Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը ողջունել է Էջմիածին ժամանակ հոգևորականներին: Նորին Սրբությունն ընդգծել է, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ...
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Կաթողիկոսի և «Ապրելով Հավատամքն այսօր» խորագրով միջեկեղեցական համաժողովի մասնակիցների հանդիպումը։ Նորին սրբությունը ողջունել է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակը ոգեկոչող համաժողովի համար Հայաստան եկած հոգևորականներին: Նրանք...
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ անցկացվում է «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Ուխտագնացությունները հայոց նվիրական սրբավայրեր համաժողովի բաղկացուցիչ մասն է: Նիկիայի ժողովն առանցքային նշանակություն է...
Այն Հայաստանի մշակութային կյանքում յուրօրինակ հարթակ է, որը համադրում է արվեստը, հոգևոր, մարդասիրական արժեքները: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը: Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք քաղաքներում ու Երևանում մարդիկ համերգային երեկոների են մասնակցել, որոնց հաջորդել են ֆիլմերի դիտումներն...
Կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին սկսել են կառուցել 90-ականներից։ Եկեղեցու հիմքերն օծել է Գարեգին Առաջին հայրապետը։ Մինչև 2000-ականների սկիզբը ընդհատումներով շարունակվել են եկեղեցու շինարարությունը, որոնք այդ ընթացքում հոգում էին բազմաբերդի բնակիչներ Հենզել Եղիազարյանը, Ֆրրիկ և Իզաբել...
Քարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին բացառիկ կառույց է։ Մասնակի պեղումներ վերջին անգամ 1983 թվականին են արվել: Այժմ պահպանման, ամրակայման և ցուցադրման կարիք ունի: Կանգուն է միայն կառույցի հյուսիսային հատվածը՝ խաչաթև գմբեթով: Աղոթատունը կառուցված է սև և բաց դարչնագույն սրբատաշ տուֆից: Կառուցման թվականի...
Քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբուհու ծննդյան տոնը ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում։ Սեպտեմբերի 8-ը նաեւ Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է։ Այդ օրը կսկսվի նաեւ Խաչվերացի շաբաթապահքը։ Հավատացյալները պահքով ու աղոթքով...
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովի անդամները Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումնանի ուղեկցությամբ այցելել են Գեղարդավանք:...
|
|
9 |
10 |
11 |
13 |
|||
Ավարտվել է Մայր Աթոռում մեկնարկած «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը: Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել Կիրակնամուտի ժամերգություն։ Ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի...
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցել են Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով Էջմիածնում գումարված միջեկեղեցական համաժողովի մասնակիցները: .- Ուղղափառ դավանանքի հիմանական դրույթները պարունակող Նիկիական հանգանակը Սուրբ պատարագի...
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ է մատուցվել։ Սուրբ Մարիամի ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից մեկն է։ Մայր տաճար ժամանած ուխտավորներն ու հավատացյալները մասնակցել են սրբազան արարողությանը, խոստովանության կարգին և հաղորդություն...
Հայոց Հայրապետը անդրադարձել է համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին՝ աղոթքով հիշելով Սրբոց Վարդանանց եկեղեցու և համայնքի նվիրյալ հիմնադիրներին, ովքեր, վերապրելով համիդյան ջարդերը, ԱՄՆ-ում ամուր հավատքով ու հայրենասիրական ոգով վերակերտել են իրենց ազգային կյանքը, և համախմբվելով Եկեղեցու շուրջ՝...
|
|
|
|
Արդեն 13-րդ տարին է` Խաչվերացի տոնի նախորդ կիրակին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցվում մատուցվում է Պատարագ, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից։ Այս տարի պատարագիչը Միացյալ թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է եղել: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի...
Արագածոտնի թեմը պարզաբանում է հրապարակել Տեր Արամ քահանա Ասատրանի խնդրի վերաբերյալ ըստ որի՝ աղմուկը սկսվել է Տեր Հոր կողմից Մկրտության արարողության ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։ Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Արամ քահանան ենթարկվել է կարգապահական...
Նշանավոր խմբագրապետի հոգեհանգիստը տեղի է ունեցել Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Պոլսի պատրիարքի տնօրինությամբ կատարվել է ազգային հուղարկավորության կարգ: Ռոբեր Հատեճյանի աճյունը տեղափոխվել է Շիշլիի ազգային գերեզմանատուն, ամփոփվել ընտանեկան դամբարանում: Ռոբեր Հատեճյանը պոլսահայ...
Հոլանդիայի և Բելգիայի ֆլամանդախոս շրջանի ծխական համայնքների խորանի սպասավորները վերապատրաստվել են Կրետեում բացվել է Յունեսկոյի ցանկերում ներառված հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես Եզնիկ արքեպիսկոպոսի հրավերով Հերակլիոնում հայ համայնքի անդամները հանդիպել...
Խաչվերացը՝ խաչի բարձրացման տոնը, Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Տոնը Տիրոջ փրկարար խաչին նվիրված չորս տոներից մեկն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Տոնին նախորդում է շաբաթապահքը: Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է,...
|
|
Տաճարի զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո միաբանների թափորը և հավտացյալները Ամենայն հայոց Հայրապետին ուղեկցել են Մայր Տաճար՝ հանդիասապետելու Խաչվերացի տոնի Սուրբ և անմահ Պատարագը։ Տոնի առիթով բազմաթիվ հավատացյալներ են համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Եկեղեցին սկսել են կառուցել 1991 թվականին՝ Ներքին Բազմաբերդի բնակիչ Հենզել Եղիազարյանի ջանքերով, որը երկու տարի անց մեկնում է ռազամաճակատ։ Ֆինանսական դժվարությունների հետեւանքով դադարեցնում են եկեղեցու շինարարությունը։ 2020 թվականին՝ Հենզել Եղիազարյանի վախճանվելուց հետո, նրա զավակները փորձել են...
Խաչերթի մասնակիցները Տեր Մակար քահանա Գալամդարյանի և Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ աղոթքների, շարականների, հոգևոր երգերի ներքո քայլել են դեպի Սուրբ Նշան եկեղեցի: Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցու մոտ խաչերթի մասնակիցները աղոթել են Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի...
4-րդ դարում կառուցված եկեղեցին, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել է, մի քանի փորձերից հետո վերականգնվել է միայն 2022 թվականին եւ նուն տարում՝ Խաչվերացի տոնին օծվել։ Այս տարի նշվել է եկեղեցու վերաօծման երրորդ տարեդարձը։ Եկեղեցին սկսել են վերակառուցել 2020 թվականին Մադոյան ընտանիքի բարերարությամբ...
Խաչվերացի տոնին նշում են Հրազդանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը, որովհետեւ 2013 թվականին՝ հենց տոնի օրն է վերաօծվել։ Սուրբ Խաչը կառուցվել է 19-րդ դարում։ 1922-ին խոնարհվել է, որից հետո վերաբացվել է 90-ականներին։ Արդեն վթարային կառույցը չէր կարող ծառայել հավատացյալներին և բարերարների ջանքերով այն...
Խաչվերացի տոնին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է տոնական Պատարագ։ Արաբկիրի Սուրբ խաչը կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է։
Արագածոտնի թեմը Խաչվերացի տոնի նախօրեին Սաղմոսավանքի բակում հոգևոր հովիվների առաջնորդությամբ հավաքվել են թեմի երիտասարդները։ Ուխտերթի մասնակիցները խաչվառներով և շարականների երգեցողությամբ ոտքով ճանապարհվել են դեպի Սուրբ Խաչ և Հույսի խորան։ Մոտ 5 կմ ճանապարհը նրան անցել են աղոթքով ու երգերով։...
|
16 |
18 |
19 |
20 |
|||
Միքայել սրբազանը համարում է, որ իր կյանքի մեծագույն սխալը գործել է 2018–ին, երբ ողջունել է Նիկոլ Փաշինյանին, բայց երբ Փաշինյանը հայտարարել է, որ դառնում է վարչապետ, ինքը դեմ է եղել։ Ըստ նրա՝ այդ օրվանից սկսվել է իր նկատմամբ իշխանության մոտեցման փոփոխությունը։ Սրբազան հայրը հիշեցրել է, որ...
Եկեղեցիներում Պատարագ է մատուցվել, որի ընթացքում հեգեհանգստյան կարգ է կատարվել՝ բոլոր ննջեցյալների հիշատակին։ Հոգեւորականներն ու հավատացյալները աղոթել են ննջեցյալների հոգիների խաղաղության համար։ Հանգուցյալների հարազատների խնդրանքով հոգեւորականները օրհնել են գերեզմանները։
Նկարիչների միությունում բացվել է «Խոստացած վերադարձ» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հիշատակին։ Այս օրերին լրանում է Ռուբենի 25-ամյակը։ Կտավների հեղինակը Ռուբենի մայրն է՝ Անուշ Մելիքյանը, որին զավակի կորստի վիշտը օգնել է հաղթահարել եկեղեցին։...
Խաչվերացի տոնին Գեղարքունյաց թեմի երեք եկեղեցիներում՝ Մաքենյաց վանքում, Վարդենիսի և Մեծ Մասրիկ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցիներում մկրտվել է ավելի քան 60 երեխա, որոնք մասնակցել էին թեմում կազմակերպված աստվածաշնչի դասընթացներին: Շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը մկրտվողներին նվիրել է մկրտության խաչեր...
Փառատոնը կազմակերպել են թեմի առաջնորդի աջակցությամբ և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ։ Հարիսան պատրաստել են Եկեղեցասեր կանանց և «Հ.Մ.Ը.Մ Թիֆլիս» հասարակական կազմակերպության անդամները: Թբիլիսահայ համայնքում հարիսայի փառատոնը անցկացվում է 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկան է մեկնել Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի...
|
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը, ռազմագերիների և պատանդառվածների վիճակին։ Հռոմի պապին նորին սրբությունը արցախյան խաչքարի կրկնօրիակ...
|
|
|
|
Անկախության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի շնորհավորական ուղերձում, մասնավոարպես, ասվում է․ «Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն, այլ պիտի առաջնորդի մեր ժողովրդին...
|
25 |
28 |
|||||
Եկեղեցին սկսել են կառուցել 2011 թվականից բարերար Հակոբ Սարգսյանի ջանքերով։ Այժմ Եկեղեցուն կից զանգակատուն է կառուցվում՝ հովվատնով։ Եկեղեցու բացմանը Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հորդորել է համայնքի բնակիչներին ամենօրյա սեր ու գուրգուրանք ցուցաբերել եկեղեցու հանդեպ, իրենց...
Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրվա՝ վերաօծման տասնամյակի առիթով Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռից տեղափոխվել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը: Պատարագի մասնակիցները հաղորդություն են ստացել և արժանացել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքից բխող զորությանը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննությունն չի ավարտվել։ Եզրափակիչ նիստը կշարունակվի սեպտեմբերի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենա Միքայել Սրբազանը։ Պաշտպանները համարում են, որ այս գործը քաղաքական պատվեր է։ Նրանք միջնորդել են անմեղ ճանաչել սրբազանին և անհապաղ ազատ...
Լուվրից Հայաստանի Պատմության թանգարան է բերվել միջնադարյան հոգևոր արվեստի 16 գլուխգործոց։ Դրանք ցուցադրվում են Պատմության թանգարանի մոտ 20 ցուցանմուշների հետ, որոնցից մեկը փոխառված է Սուրբ Էջմիածնի գանձերից: Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի արծաթյա մասունքարանն է՝ պատրաստված Վանում, տասներորդ դարում:...
Ուխտավորները խաչերթով գնացել են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ տոնական պատարագով նշելու եկեղեցու ուխտի 13-րդ տարին: Մինչեւ այդ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդը Հակոբոս Տեառնեղբոր մասունքով պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ հոգեհանգստի կարգ է կատարել՝ խնդրելով...
|
Դատարանը վճիռը կկայացնի սեպտեմբերի 24-ին, բայց փաստաբանական խումբը հույս չունի, որ դատարանը արդար որոշում կկայացնի։ Հակառակ դեպքում գործն ընդդատությամբ կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Բացի այդ՝ կալանքի ժամկետը երկարացնելիս դատարանը հաշվի չի առել Սրբազանի տարիքը, ոչ հոգևորական լինելու հանգամանքը, ոչ...
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում, նորին սրբության անմիջական ջանքերով, Մայր Աթոռի Ձեռագրատան հավաքածուն համալրվել է 123 ձեռագրով։ Վեհափառ հայրապետը սուրբ Էջմիածնի ձեռագրատանն է նվիրել նաև իր անձնական ձեռագիրը, 16-րդ դարի Ավետարանը։
|
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ կայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Շիրակի թեմի առաջնորդը կալանավորված է հունիսի 28-ից:...
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակում Գարեգին վարդապետ Համբարձումյանը հյուրընկալել է «Save Armenia» քրիստոնեական կազմակերպության, Թուֆենկյան հիմնադրամի և Միացյալ Նահանգներում գործող քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քայլեր են...
1969 թվականից Միչիգանի Դետրոյթ քաղաքում գործող Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի 20 սաներ և ուսուցիչներ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ հանդիպել են Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Վեհափառ Հայրապետը դպրոցի սաներին կոչ է արել հայրենիքին աջակցել կրթության, հավատքի ու...
Միջազգային փառատոնին մասնակցել է 5-18 տարեկան մոտ 600 երեխա: Եզրափակիչ փուլում ցուցահանդես է բացվել Հայաստանի Նկարիչների միությունում, ապա Հայ-Սլավոնական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր մրցանակաբաշխություն և գալա համերգ: Մալաթիայի հայորդյաց տան Գեղանկարչության երկու դասարանների 17...
Ամարասի վանքի, Ծիծեռնավանքի, Գտչավանքի ու Արցախի բազմաթիվ սրբավայրերի մասին պատմական փաստերին զուգահեռ՝ գրքում ներկայացված են դրանց վերաբերյալ բազմաթիվ հրաշքներ, ինչպես նաև արցախահայերի հավատի, անձնական հոգևոր ապրումների մասին վկայող հրաշապատումներ: Գիրքը լույս է տեսել անգլեն և հայերեն: Այն Արցախի...
Խաչվերացին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր՝ սուրբ Շուշանիկի հիշատակության տոնը։ Սա նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է: Արդեն երկրորդ տարին է՝ այս օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
|
Քահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի...
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում ուխտավորները մասնակցել են Պատարագի և վերապրել սրբազան արարողության խորհուրդը: Եկեղեցին նորոգվել է 2017 թվականին: Սուրբ Գևորգի տոնի օրը հայտարարվել է Գառնահովիտի Սուրբ եկեղեցու ուխտի օր: Այդ առիթով Մայր Աթոռից Սուրբ Գևորգի մասունքը տեղափոխվել է եկեղեցի, որպեսզի...
Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը օրհնել է հավատացյալներին՝ հայցելով սրբի բարեխոսությունը դժվարին ժամանակներ ապրող Հայաստանի ու եկեղեցու համար: Պատարագի ավարտին եկեղեցում կազմակերպվել է տոնախմբություն և մատուցվեց սիրո ճաշ:
|
|
30 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Դռնբացեքով սկսվել է օծման արարողությունը, ապա Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուները, նաև եկեղեցու գագաթին դրվող երկաթյա խաչը: Օծումից հետո թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ պատարագ է մատուցել Տեր...
Օծման արարողությունը կատարել է Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը` թեմի հոգևոր դասի մասնակցությամբ: Սրբազան հայրն օծել է եկեղեցու սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, սյուները: Մակար եպիսկոպոսը նաև վերաօծված սրբավայրում առաջին պատարագն է մատուցել: Լորի Սուրբ Գևորգը եռանավ բազիլիկ է, որը...
Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորների հետ հանդիպմանը Նորին Սրբությունը արձանագրել է, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։ Անդրադառնալով մեր օրերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայոց Հովվապետն իր...
Այս տոնը քրիստոնյա եկեղեցիներից հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն: Տերունական նշանին նվիրված տոնին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ: Տերունի Նշանը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գործածվում է Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ: 2003 թվականից Գարեգին Բ Ամենայն...
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդիը Մարկոս եպ Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Հայ- ուկրաինական միջազգային դպրոցի պաշտոնական բացման արարողությունը: Եկեղեցապատկան դպրոցի շինարարությունն սկսվել է 2021 թվականին, կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Ուսուցումը...
Վարագա սուրբ խաչի տոնին առաջին անգամ Մայր Աթոռից Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվել են դեպի եկեղեցի: Պատարագը մատուցել է Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր տեր Շնորհք աբեղա Պալոյանը: Պատարագին...
Պատարագին կոչ է արվել աղոթել արդեն ամիսներ շարունակ անազատության ու զրկանքների մեջ գտնվող Սրբազան Հայրերի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մեր մյուս հայրենակիցների համար, որոնք ապօրինաբար գտնվում են բանտում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել համայնքային կյանքում թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների իրականացրած աշխատանքները: Նա ուխտավորներին պատգամել է անսասան մնալ հավատքի մեջ, ամեն ջանք գործադրել՝ զորացնելու համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չի ներկայացրել և միջնորդել է սրաբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանները համարում են, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում իշխանությունը։
|
|
|
|
|
|
|